Գևորգ Լոռեցյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատարանը մերժեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմնեպրես»-ը, դատավոր Արտուշ Գաբրիելյանը ասաց, որ որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 12-ին ժամը 15:30-ին:
Լոռեցյանը կալանավորվել է 2018-ի դեկտեմբերի 7-ին: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության համար։
Սույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Լոռեցյանի վարորդ Էդուարդ Հովհաննիսյանին և «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանին:
Էդուարդ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկատվություն և միջոցներ է տրամադրել, ինչպես նաև խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Գևորգ Լոռեցյանին։
Հրաչիկ Քանանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Գևորգ Լոռեցյանին խոստացել է տալ առանձնապես խոշոր չափերով՝ 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա