Նախկին մարզպետ Վահե Հակոբյանին հարցաքննել են 4 օր մարզպետարանի շենք չգնալու համար. փաստաբաններ
Ավարտվեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հարցաքննությունը։ Այս մասին տեղեկացնում են Վահե Հակոբյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյան ու Ժիրայր Ղարագյոզյանը։
«Վերջինս հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով, սակայն ընդհանուր առմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից տրված հարցերը կրել են մերկացնող բնույթ, որոնց ի դեպ տրվել են սպառիչ պատասխաններ։
Հարցաքննության ամենասկզբից տեղեկացանք, որ քրեական գործը հարուցվել է դեռ 2020 թվականի մարտի 29-ին, այսինքն՝ պ-ն Հակոբյանին հարցաքննությանը հրավիրելուց 11 ամիս առաջ։ Մեր կողմից բնականաբար գրավոր հայտարարություն արվեց այն մասին, որ այս գործընթացը կրում է բացառապես քաղաքական բնույթ, քանի որ քրեական գործի հարուցումից միայն 11 ամիս անց պ-ն Հակոբյանին հարցաքննությանը հրավիրելն, այն էլ վերջինիս կողմից քաղաքական ակտիվություն ցուցաբերելուց հետո ոչ այլ ինչ է քաղաքական հետապնդում։
Նախաքննության գաղտնիքով պայմանավորված չենք կարող հարցաքննությունից շատ տեղեկություններ հայտնել, ընդամենը տեղեկացնենք հասարակությանը, որ խոսքը գնում էր պ-ն Հակոբյանի կողմից 4 աշխատանքային օր իբրեւ աշխատանքի չներկայանալու մասին։ Կրկնում ենք ՝ 4 աշխատանքային օր:
Տվյալ հանգամանքի կապակցությամբ նույնպես տրվել է սպառիչ պարզաբանում, ինչպես նաեւ իրավական հարթությունում հիմնավորել ենք, որ տվյալ պայմաններում որեւէ հանցագործության եւ հատկապես յուրացմամբ եւ վատման հանցակազմի մասին խոսք չի կարող գնալ:
Հավելենք, որ մարզպետի պաշտոնը քաղաքական է, ինչպես նաեւ ներկայացուցչական, որի աշխատանքային ժամանակը նորմատիվացված չէ, հետեւաբար նրա կողմից աշխատանքի վայրում ֆիզիկապես չգտնվելը չի նշանակում միեւնույն ժամանակ նրա կողմից աշխատանքային ռեժիմի մեջ չգտնվել»,- հայտնում են փաստաբանները։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Այդ ժամանակ ինչո՞ւ Վահե Հակոբյանը չի հրավիրվել նախաքննական մարմին ու չի հարցաքննվել
- Փաստաբաններ. Վահե Հակոբյանի դեմ սկսված գործընթացը բավական հեռու է իրավական տիրույթից
- Փաստաբաններ. Իշխանությունները պլանավորում են Վահե Հակոբյանի դեմ «իրավական» գործընթացը սկսել՝ նաև կասեցնելու նրա՝ քաղաքականության մեջ լինելը
- Ինչի՞ են ուզում հասնել սրանով, որ թուրքը մտնի Սյունի՞ք. Վահե Հակոբյան
- Վահե Հակոբյան. Անկախ հետագա կարգավիճակից, շարունակելու եմ լինել Սյունիքում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա