Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 669 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 669 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում, գրում է վրացական Առաջին ալիքը։
Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 637 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 21 պացիենտ:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 19 311 փորձարկում, այդ թվում 11 681-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 7 132-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 256 956 դեպք, այստեղից բուժվել է 247 096 մարդ, մահացել է 3 148 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 521 մարդ, ստացիոնարում դիտարկման տակ է 2 731 անձ, կլինիկական հյուրանոցներում բուժվում է 322 պացիենտ:
Հիշեցնենք, հունվարի 28-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 723 դեպք, ապաքինվել էր 932 պացիենտ: