Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ-ները քննարկել են իրավիճակը ԼՂ-ում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ուրբաթ օրը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրականացման ընթացքը և ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում փոխգործակցության հարցերը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«ԱԳ նախարարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնագրերի կատարման ընթացքը, ինչպես նաև երկկողմ համագործակցության և արտաքին քաղաքական փոխգործակցության արդիական հարցեր»,- ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել են համատեղ հայտարարություն Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին:
Հունվարի 11-ին Պուտինը, Ալիևը և Փաշինյանը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ երեք երկրների փոխվարչապետների մակարդակով, որը կենտրոնանալու է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի բարելավման վրա:
Հարակից հրապարակումներ`
- Հունվարի 11-ի բանակցություններում խոսք չկա ՀՀ-Ղազախ-Թբիլիսի-ՌԴ ճանապարհի ապաշրջափակման մասին
- Միքայել Մինասյան. Հունվարի 11-ի հանդիպումը ձեռնտու է բոլորին, բացի հայերից ու Հայաստանից
- Բագրատյան. Հունվարի 11-ին Փաշինյանը նոր համաձայնագիր է ստորագրելու՝ շարունակելով ՀՀ բնակավայրերի հանձնումը Ադրբեջանին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում