Վաղը Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբը կքննարկի տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնումը․ ՌԴ փոխվարչապետ
Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը հունվարի 30-ին կքննարկի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման խնդիրները: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Թեմաները որոշված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ: Առաջին հերթին մենք կքննարկենք տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և վերականգնման խնդիրները», - ասել է նա:
Օվերչուկը դժվարացել է պատասխանել, թե որքան հաճախ տեղի կունենան փոխվարչապետերի մակարդակով հանդիպումները, արդյոք դրանք միշտ անցկացվելու են Մոսկվայում:
«Առայժմ ոչինչ չի կարելի ասել, մենք առաջին անգամ ենք հանդիպում։ Ինչպես կանցնի, այնպես կանցնի», - ավելացրել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին Օվերչուկի մամուլի ծառայությունում, հունվարի 30-ին Մոսկվայում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը:
Հարակից հրապարակումներ`
- Զարիֆը՝ Ստամբուլում․ Քննարկվելու է հատկապես ԼՂ վերջին իրադարձություններից հետո տրանսպորտային ոլորտներում համագործակցության հարցը
- Ճանապարհի ու երկաթգծի ապաշրջափակման հարցերով տեսակետներ ենք փոխանակել ռուսական կողմի հետ․ փոխվարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին