Տնտեսագետները՝ դրամի փոխարժեքի հնարավոր տատանումների մասին
«Կարծում եմ` ընթացիկ տարում հայկական դրամի փոխարժեքի էական փոփոխություններ չեն լինի»,- «Ի՞նչ է սպասում Հայաստանի տնտեսությանը 2021 թվականին» խորագրով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հնչած հարցին ի պատասխան՝ հայտարարեց տեսակամուրջի մասնակից տնտեսագետ Աշոտ Թավադյանը։
Նրա խոսքով, Հայաստանի Կենտրոնական բանկը բավականին նորմալ կարողանում է կարգավորումներ իրականացնել այս հարցում։
«Միաժամանակ, մենք գտնվում ենք անորոշ իրավիճակում, և հայկական տարադրամի որոշակի տատանումներ, իհարկե, բացատված չեն»,- ասաց Թավադյանը։
Տեսակամուրջի մյուս մասնակից, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանն էլ նշեց, դժվար է ասել, թե ինչպիսին կլինի փոխարժեքը։
«Սակայն կարելի է խոսել այն գործոնների մասին, որոնք կարող են ազդել փոխարժեքի վրա։ Հայկական դրամի փոխարժեքը կայուն պահելու համար կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պայմաններ։ Կարծում եմ, որ այս տարում չի կարելի բացառել հայկական դրամի կայունությունը»,- ասաց տնտեսագետը՝ հիմնավորելով ակնկալվող ֆինանսական հոսքերով, որոնք կլինեն ոչ միայն տրանսֆերտներ, այլև ֆինանսական աջակցություն Հայաստանի տնտեսության վերականգնման համար։
Բանախոսի կարծիքով, նման աջակցություն կարելի է ակնկալել ԵԱՏՄ-ից, ՎԶԵԲ-ից և այլ ֆինանսական կազմակերպություններից։
Նշենք, որ այսօր՝ հունվարի 29-ին Հայաստանում մեկ դոլարի վաճառքի գինը 520-521 դրամ է, առքը՝ 516-517.5 դրամ։