Անժելա Էլեբիգովա. Ադրբեջանում ներքին սոցիալական լարվածությունը դեռ առջևում է
Ադրբեջանագետ Անժելա Էլիբոգեվան գրում է.
«Ադրբեջանում ներքին սոցիալական լարվածությունը դեռ առջևում է։
Առաջին խնդիրը սկսվելու է փախստականների վերադարձից։ Պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է՝ ով հետ չգնաց, զրկվելու է փախստականի կարգավիճակից ու բոլոր արտոնություններից, իսկ իրենց տները արդեն խոստացել են շեհիդների ընտանիքներին։
Փախստականները չունեն մոտիվացիա վերադառնալու ռազմական գոտի Բաքվի քիչ թե շատ ինտեգրված կյանքից հետո։ Շատերը արդեն երկրորդ, երրորդ սերունդ ապրում են, աշխատում են, երեխաները գնում են դպրոց։ Ու վախենում են կոմֆորտ զոնան լքել ու գնալ ապրելու մի օտար վայր, որի հետ որևէ կապ արդեն չունեն։ Հետն էլ անվտանգության լուրջ խնդիրներով։
Իրենց ամեն կերպ սուբսիդավորելու են, որ պահեն առաջնագծում։ Դա առաջացնելու է դժգոհություն միջին վիճակագրական ադրբեջանցիների մոտ, որոնք առանց այդ էլ առանձնապես ոչինչ չստացան հաղթանակից հոգեբանական բավարարվածությունից բացի, մի բան էլ դեռ տարիներ շարունակ իրենց գրպանից շարունակելու են պահել փախստականներին ու ենթակառուցվածքի վերականգնման ծախսերի բեռը պետության վրա է լինելու։
Չնայած, որ Ադրբեջանը արդեն բանակցում է տարբեր երկրների մասնավոր ընկերությունների հետ, բարեգործությամբ ոչ ոք զբաղվել պատրաստ չի, իրենց պետք են պետական գարանտիաներ օկուպացված շրջաններում ներդրումներ անելու համար։
Ադրբեջանցի հարկատուն այդ բեռը կզգա էյֆորիան անցնելուց հետո։ Այսինքն, կամ Ադրբեջանը քամելու է իր տնտեսությունը, որ զրոյից վերակառուցի ռազմական գոտին, կամ կիսատ-պռատ մինիմալ պայմաններ ա ստեղծելու բնակեցվողների համար ու ուժով փորձի պահել իրենց, որ չարտագաղթեն։
Մենք այս մասով շատ անելիք ունենք, բայց առաջին հերթին պետք է ցանկություն ու պետական ինստիտուտներ, որոնք կգործեն»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն ու Թուրքիան այսուհետև անելու են ամեն ինչ մեզ էլ ավելի ճնշելու, էլ ավելի շրջափակելու համար. Էլիբեգովա
- Տխուր պատկեր է, երբ իշխող կուսակցության ներկայացուցիչները խոստովանում են՝ առանց իրենց առաջնորդի զրո են. Էլիբեգովա
- Անժելա Էլիբեգովա․ Մեղրիով ճանապարհը բացելու համար ձեզ կրկին խոստանալու են ոսկե սարեր ու խաբեն