Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող ՀԷԿ-երի լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել
Այսօր տեղի է ունեցել Հանձնաժողովի նիստը։ Այս մասին հայնտում են ԱՀ ՀԾ և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական Հանձնաժողովից։
«Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը:
Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը Հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Գրիգորյանն առաջարկել է օրակարգում ընդգրկել ծաղիկների շրջանառության ոլորտում ուսումնասիրություն իրականացնելու վերաբերյալ հարցը, որը ընդունվել է միաձայն:
Օրակարգային առաջինից յոթերորդ հարցերով որոշվել է ուժը կորցրած ճանաչել «ՋԵՆԵՐԱԼ ԷՆԵՐՋԻ» ՍՊ ընկերության «ՉԱՐՀԷԿ» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Քարվաճառ» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «ԼԵՎ-1» ՓՀԷԿ-ի, «Զանգեզուր ԷԶՇ» ՍՊ ընկերության «Զանգեզուր» ՓՀԷԿ-ի, «ՄՌԱՎ» ՍՊ ընկերության «Մռավ» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Մատաղիս-1» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Մատաղիս-2» ՓՀԷԿ-ի էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաները՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահների և Հայաստանի Հանրապետության վարչապետի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը:
Փոփոխություն է կատարվել «Փեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների տարածքում ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզիա տրամադրելու մասինե որոշման մեջ:
«Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին» որոշմամբ՝ Արցախի Հանրապետության տարածքում, ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) մի շարք մեգահերց հաճախությունների շերտերում հայտարարվել է մրցույթ:
Հանձնաժողովը որոշել է նաև իրականացնել ուսումնասիրություն «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում, նշված շուկաների կենտրոնացվածության աստիճանը, մրցակցության սահմանափակման հնարավոր ռիսկերը, ինչպես նաև Օրենքի հնարավոր խախտման հատկանիշները պարզելու համար:
Հանձնաժողովը վերջին հարցով հաստատել է Հանձնաժողովի աշխատակազմի հաստիքացուցակը, որի գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա»,-նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին