ԵՄ-ն կարող է արգելափակել COVID-19 պատվաստանյութերի մատակարարումը Բրիտանիա
Եվրամիությունը, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի սակավության պայմաններում, կարող է արգելափակել դեղամիջոցի մատակարարումը Մեծ Բրիտանիա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ՝ վկայակոչելով լրագրողների տրամադրության տակ գտնվող Եվրախորհրդի ղեկավար Չարլզ Միշելի նամակը:
Ավելի վաղ «AstraZeneca»-ն երաշխավորել էր պատվաստանյութերի մատակարարումը Բրիտանիա, սակայն հետաձգեց դեղամիջոցի մատակարարումը Եվրամիություն՝ առաջ բերելով պայմանագրի ստորագրման ավելի ուշ ժամկետ:
Ի պատասխան, Եվրախորհրդի ղեկավարը հայտարարել է պատվաստանյութերի արտահանումը սառեցնելու արտակարգ միջոցառումների ուսումնասիրություն, այդ թվում ՝ «Pfizer» դեղամիջոցի, որից 40 միլիոն դոզան ձեռք է բերել Լոնդոնը:
«Ես դա առաջարկել եմ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, այնպես որ մենք անպայման կուսումնասիրենք այս հնարավորությունը», - մեջբերում է թերթը Չ. Միշելի խոսքը:
Եվրոպական «Politico» հրատարակությունը հայտնում է, որ Բրյուսելը արդեն համաձայնեցրել է պատվաստանյութի արտահանումը արգելափակելու մեխանիզմը: Ըստ այդ ծրագրի, ԵՄ մաքսային մարմինները կարգելեն առանց թույլտվության դեղերի արտահանումը: Իրենց հերթին, եվրոպական երկրները կսկսեն դրանք թողարկել միայն պայմանով, որ պատվաստանյութերի արտադրողները կատարեն իրենց պարտավորությունները Եվրամիության շրջանակներում:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ տնօրենը ԵԽԽՎ-ում․ Պատվաստանյութերի արդարությունը պարզապես բարոյական հրամայական չէ
- Վաշինգտոնը կգնի 200 միլիոն դոզա COVID-19-ի պատվաստանյութ
- Moderna-ն լրացուցիչ պատվաստանյութ է ստեղծում` կորոնավիրուսի hարավաֆրիկյան մուտացիայի համար
- ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին անցնել պատվաստանյութերի արդարացի բաշխման
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան