Թուրքիան ընդհանուր մտահոգության առարկա է ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Եվրահանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Բյորն Զիբերտը հանդիպմանը Թուրքիան որպես ընդհանուր մտահոգության առարկա են դիտարկել: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Հանդիպման ավարտից հետո ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի մամուլի խոսնակի կողմից հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել միասին աշխատանքներ իրականացնել մտահոգիչ թեմաների վերաբերյալ, որոնք առնչվում են Թուրքիային և Չինաստանին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին կայացած ԵՄ գագաթաժողովից հետո ԵՄ-ն հայտարարել էր ԱՄՆ-ի հետ Թուրքիայի և Արևելյան Միջերկրականի հարցերի շուրջ ավելի համակարգված աշխատանքներ իրականացնելու մասին: