«Ժողովուրդ». Նախարարները կոռուպցիոն սխեմաների մեջ են, իսկ վարչապետը համարո՞ւմ է դրանք կոռուպցիա, թե՞ ոչ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության անդամների անունները բազմիցս են կապվում կոռուպցիոն դրսևորումների հետ: Օրինակ՝ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի և նրա ամուսնու բիզնես շահերի և կապերի մասին հրապարակումներ բազմիցս են եղել։
Մասնավորապես, հայտնի է, որ Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։
209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առողջապահության նախարարության և նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ։
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 19-ին հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ և մի քանի փաստ ներկայացրել Ավանեսյանի, նախկին նախարար Արսեն Թորոսյանի և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մասին՝ փորձելով հասկանալ, թե արդյոք վարչապետն այս փաստերը համարում է կոռուպցիա և ինչպես է վերաբերվում դրանց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: