«Ժողովուրդ». 2020 թվականի ընթացքում մեծ թերացումներ են արձանագրվել միջազգային ծրագրերի իրականացման հարցում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել, թե ինչպես է ավարտվել 2020 թվականը, եւ որ գերատեսչությունը որ ոլորտում է թերացել, եւ որ ծրագրերն են կիսատ մնացել: Հետաքրքիր է, որ մարզպետարանների կատարողականները հիմնականում բարձր են, եւ թերացումներ այնքան էլ չեն արձանագրվել: Միեւնույն ժամանակ, ուշագրավ է, որ «Տեխնիկական հագեցվածության բարելավում» ծրագրում թերացում է արձանագրել միայն Սյունիքի մարզպետարանը: Այսինքն՝ Սյունիքի մարզի պարագայում այս ծրագիրն առհասարակ չի կատարվել:
2020 թվականի ընթացքում մեծ թերացումներ են արձանագրվել միջազգային ծրագրերի իրականացման հարցում: Օրինակ՝ չի կատարվել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանն անհատույց ֆինանսական օգնության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում» ծրագիրը, որն արժենալու էր 39 մլն դրամ, 35 տոկոսով է կատարվել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առեւտրի եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, 9 տոկոսով էլ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առեւտրի եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում «Սարքավորումների ձեռքբերում» ծրագիրը: Նկատենք՝ բոլոր այս ծրագրերը պետք է իրականացներ կառավարության եւ վարչապետի աշխատակազմը, սակայն փաստացի ձախողում է եղել: Օրինակ՝ չի իրականացվել նաեւ «ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների շենքային պայմանների բավարարում» ծրագիրը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։