«Շուշին հայկակա՞ն է». լրագրողը Կառավարություն էր բերել Փաշինյանի պահանջած գրավոր հարցը
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Շուշիի հայկական լինել-չլինելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղած լրագրող Լիա Սարգսյանն այսօր Կառավարության դիմաց ակցիա էր իրականացնում։
Հիշեցնենք, որ լրագրողի հարցից հետո հունից դուրս եկած Փաշինյանը որպես պատասխան նախ մի քանի անգամ հարցրել էր, թե կոնկրետ ով էր Շուշիի վերաբերյալ իրեն հարց ուղղող լրագրողը, ապա ասել, որ հարցրին ուղիղ եթերով կպատասխանի, եթե լրագրողը թղթի վրա գրի Փաշինյանի ելույթի այդ հատվածը։
Եվ այսօր Լիա Սարգսյանը Կառավարության շենք էր բերել պաստառ, որի վրա գրված էր Նիկոլ Փաշինյանի խոսքը։
Նա, լրագրողների հետ զրույցում ասաց, որ սպասելու է իր հարցի պատասխանին։
«Դեռ սպասենք, տեսնենք երբ պատասխան կլինի։ Այստեղ պաստառի վրա նաև նշել եմ երկու տարբերակ, որոցից մեկով Շուշին հայկական է, մյուսով՝ ադրբեջանական։ Նա կարող է այս տարբերակներից մեկն ընտրել ու նշել»,- ասաց նա։
Սակայն, դեռ ակցիան չավարտած, Նիկոլ Փաշինյանի մի քանի աջակիցներ մոտեցան լրագրողին, հրեցին նրան, վերցրին պաստառը և պատռեցին այն։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ԱԺ-ում ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հարցին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Այսինքն, դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան