Հայաստանում սովորող ջավախքցի ուսանողերի սահմանը հատելու կարգը
Հայաստանում սովորող ջավախքցի ուսանողները Վրաստան – Հայաստան պետական սահմանը կարող են հատել միայն այն դեպքում, եթե Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը թույլտվություն տրամադրի։ Jnews-ի հաղորդմամբ, ըստ այդմ ուսանողներին օգնելու նպատակով «Վրացական երազանք» կուսակցության Ախալքալաքի շտաբում իրականացվում է ուսանողների գրանցում։
Ուսանողները պետք է ներկայացնեն անձնագիր և ուսանողությունն հաստատող փաստաթուղթ։ Որևէ մի փաստաթղթի թարգմանում կամ նոտարական հաստատում հարկավոր չէ։ Ուսանողներին կուսակցության շտապում կգրանցեն, այնուհետև արտաքին գործերի նախարարության կողմից պատասխան ստանալու դեպքում կտեղեկացնեն ուսանողներին։
Վրաց-հայկական սահմանը հատելու համար անհրաժեշտ է նաև PCR թեստի բացասական պատասխան։ Այդ պատճառով ուսանողն իր անուն ազգանունը ցանկում տեսնելուց հետո, պետք է դիմի Ախալքալաքի առողջապահական կենտրոն, որպեսզի թեստ հանձնի։ Պետք է նշել, որ թեստ հանձնելն Ախալքալաքում անվճար է, որը վավեր է 72 ժամ։
Ինչ վերաբերում է Հայաստանում սովորող մինչև 16 տարեկան երեխաներին, այսինքն՝ դպրոցականներին, ապա նրանք պետք է ներակայացնեն ծննդական, անձնագրի և ուսումնական հաստատության փաստաթղթի պատճենները թարգմանված և նոտարով հաստատված։ Ինչպես նաև ծնողներից մեկի կամ խնամակալի անձնագիրը, ով երեխայի հետ պետք է հատի սահմանը
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի սահմանը հատելու վերաբերյալ առաջիկայում փոփոխություններ են սպասվում
- Նորույթ. Վրաստանից ՀՀ մտնելիս PCR թեստ է պետք հանձնել. արժեքը` 15.000 դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան