Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսկել է մարզումներ: Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հունվարի 23-ին կայացած «Սպեցիայի» հետ խաղը նա բաց էր թողել մկանային խնդիրերի պատճառով, իսկ այժմ, Sky Sport Italia-ի հաղորդմամբ, Մխիթարյանը կարող է դուրս գալ դաշտ և խաղալ «Վերոնայի» դեմ:
Խաղը կայանալու է հունվարի վերջին օրը:
sport-express.ru-ն գրում է, որ Ռոմայի» հետ Մխիթարյանի պայմանագիրն ավտոմատ կերպով կերկարաձգվի, եթե ֆուտբոլիստը ևս մեկ խաղ անցկացնի թիմի հետ:
Աղբյուրի հաղորդմամբ, հռոմեական ակումբի հետ 32-ամյա Մխիթարյանի պայմանագրում կետ կա, որի համաձայն այն կերկարաձգվի այն բանից հետո, եթե խաղացողը 2020/21 մրցաշրջանում կանցկացնի 25 խաղ:
2020/21 մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում 24 խաղ է անցկացրել, նա 10 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ է: Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թ. հունիսի վերջ:
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված չէ «Ռոմայի» մեկնարկային կազմում
- Մխիթարյանն ու «Ռոման» երկարաձգում են պայմանագիրը
- ՖԻՖԱ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան