Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի հինգ մասնակից ձերբակալվել է
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երեկ կայացած հանրահավաքի հինգ մասնակիցներ ձերբակալվել են։ Panorama.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
ՔԿ փոխանցմամբ, քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2021 թվականի հունվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված հավաքի ընթացքում, մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ է արվել:
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձ) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում 5 անձ ձերբակալվել է՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով:
Կատարվում է նախաքննություն»,-հայտնեցին կոմիտեից։
Ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել էր.
«Իմ տեղեկություններով՝ այսօր կառավարության շենքի մոտ բերման ենթարկված արժանապատիվ քաղաքացիներից ձերբակալվել են Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Իսրայել Հակոբկոխյանը։ Մյուսները վկայի կարգավիճակով ազատ են արձակվել»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան