Ջաբրաիլ շրջանից հայտնաբերվել է ևս 8 աճյուն
Արցախում երեկ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն: Մարմիններն անճանաչելի են, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրանց ինքնությունը: Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Որոնողական աշխատանքների ընթացքում հունվարի 28-ի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1329 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:
Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու, Հադրութի և Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն
- Որոնումների ընթացքում հայտնաբերված 4 աճյունից մեկի ինքնությունն է հայտնի
- Որոնումների ընթացքում հայտնաբերված 1268 աճյուններից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են
- Արցախում որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն