Քաղաքական 19:48 29/01/2021 Հայաստան

Նոր քաղաքական հոսանքի ձևավորումը երկրում երկարատև խաղաղություն ունենալու միակ իրական ճանապարհն է․ Վահե Հովհաննիսյան

«Մեր ընտրությունը մեծ չէ, այն կոշտ է, առանց ավելորդ սենտիմենտի՝ նոր պատերա՞զմ, թե՞ նոր խաղաղություն, և կա դրա ամենավատ տարբերակը՝ և´ նոր պատերազմ, և´ նոր խաղաղություն»,-այս մասին նշված է Այլընտրանքային նախագծեր խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանի հոդվածում։

«Ցավոք, հեռանկարը կախված չէ միայն մեզնից, բայց մենք պետք է անեք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի ունենանք միակ ճիշտ տարբերակը՝ նոր խաղաղությունը։

Այսօրվա Հայաստանի իրականությունը տանում է նոր պատերազմի։ Անիմաստ ղեկավար, չաշխատող պետական համակարգ, անհասկանալի ընդդիմություն, մոլորված բնակչություն ու սրընթաց ավելացող ռիսկեր։ Հանրային կյանքում չկա ո´չ մի տեսլական, որը հասկանալի կլինի հասարակությանը, հարևաններին, արտաքին աշխարհին։ Ճակատագրական նոնսենս է, բայց մենք անհասկանալի ենք նաև այսօր մեր անվտանգությունն ապահովող հիմնական դաշնակցին։

Նա, ով իր զինվորով ապահովում է մեր անվտանգությունը, նույնպես մեզ չի հասկանում։
Եթե Ռուսաստանում աճեց ներքին լարվածությունը, ապա այսօրվա Հայաստանը շատ արագ կդառնա նոր պատերազմի թատերաբեմ՝ Սյունիքից մինչև Երևան։ Եվրանյուզը կհեռարձակի մեկ սյուժե, Կիպրոսի որևէ գյուղաքաղաքի մի պատգամավոր կանի հայանպաստ հայտարարություն. սա էլ կլինի միջազգային արձագանքը և Արևմտյան դեմոկրատիայի աջակցությունը։

Հայաստանին ծանր հարված հասցնելուց հետո մնացած Հայաստանին կպարտադրվի խաղաղություն՝ կա´մ թուրքական որևէ վիլայեթի, կամ Աբխազիայի կարգավիճակներով մի բան։ Ընդ որում, դա էլ չենք մենք որոշելու։

Չափազանց դժվար է գրել այս սցենարը, բայց, ունենալով նախորդ երկու տարիների ողբերգական փորձը, երբ վերահաս պատերազմի մասին անընդհատ խոսելով չստացվեց այն լսելի դարձնել հանրությանը, ստիպված ես այս անգամ ասել ավելի պարզ ու մատչելի։

Նոր խաղաղություն

Հին այլևս ոչինչ չկա՝ ո´չ հին Հայաստանը կա, ո´չ հին Արցախը, ո´չ հին Ադրբեջանը, ո´չ հին Կովկասը, ոչ՝ հին կյանքը։ Խաղաղությունը, որը մենք կարող ենք ունենալ, և որը մեր նպատակը պետք է լինի, նույնպես այլևս նորն է լինելու։ Հայաստանի քաղաքական միտքը, հայ ժողովրդի հավաքական մտավոր ռեսուրսը նոր պատերազմի բացառման և նոր խաղաղության հաստատմանը պետք է ուղղված լինի։

Իսկ, այն ինչը մենք ունենք այսօր, ուղիղ ճանապարհն է դեպի նոր սամռկեցուցիչ պատերազմ՝ անմիտ, անպոտենցիալ կառավարություն, որի գոյության միակ իմաստը Փաշինյանին վարչապետ պահելն է։ Ու այդ անգործունյա իշխանությունն ամեն օր մեզ մոտեցնում է նոր պատերազմին։ Իսկ հընթացս ստեղծված արհեստական ու անծրագիր ընդդիմությունը ոչինչ անել չի կարող այս ընթացքը կասեցնելու համար։ Իսկ երկրի բնակչությունը հիմնականում իներցիայով ապրում է՝ այսօր խաղաղ է, այսօր դեռ ուտելու բան կա։

Մեր պատմական խնդիրն այսօր «Նոր խաղաղության» էությունը հասկանալն է, դրան պատրաստվելն է՝ անվտանգային, քաղաքական, տնտեսական, ռեսուրսային, ծրագրային...
Ստացվեց այնպես, որ մենք պատրաստ չէինք պատերազմի, ու դրա արդյունքը ողբերգական էր։ Խաղաղությանն անպատրաստ լինելը պակաս ողբերգական չի լինելու։ Խաղաղությունը նույնպես կոշտ մրցակցություն է՝ խաղաղ ճանապարհով սեփական շահերը պաշտպանելու կարողություն, նոր ծրագրերի գեներացման և իրականացման ունակություն, ռեսուրսներ, հարևաններին բան առաջարկելու և առաջարկ լսելու պոտենցիալ, դաշնակցի համար բացարձակ վստահելի և ոչ բարեկամի հանդեպ վճռական լինելու կեցվածքով։

Այսօրվա անիմաստ կառավարությունը և ընդդիմության խորքային անպատրաստությունը Հայաստանը դարձնում են անպատրաստ նաև խաղաղությանը։ Իսկ եթե մենք ո´չ պատերազմի ենք պատրաստ, ոչ՝ խաղաղության, ապա ամեն մեկն իր շահը մեզնից ստանալուց հետո մեզ կպարտադրի ինչ-որ ամորֆ մի վիճակ։ Սա է խնդիրը, ու այս հեռանկարը չստանալու համար է պետք նոր, լուրջ լուծումներ գտնել և հիշել, որ ժամանակը շատ քիչ է։

Իմ խորին համոզմամբ՝ նոր քաղաքական հոսանքի (հոսանքների) ձևավորումը միակ իրական ճանապարհն է՝ երկրում երկարատև խաղաղություն ունենալու և պետության էական մոդեռնիզացիայի համար»,-գրել է նա։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:03
Հունվարի 23-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլունը և եվրոյինը ՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 23-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Սրտիկ է ցույց տվե՞լ, թե՞ ծամածռել է դեմքը
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Մեկ անձը հայտարարագիր լրացնելուն նախապատրաստվելու համար պետք է վճարի 6500 դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը նախորդ տարի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». Առկա բարդ իրավիճակում Սյունիքում, փոխանակ զբաղվեն իրենց գործով, առաջնայնությունը տալիս են ինչ-որ մանրմունր հարցերին
«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզային լրատվամիջոցներից մեկը հունվարի 20-ին նախաձեռնել է հասարակական կարծիքի հարցում՝...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը եվրաինտեգրմանն աջակցող պետությունների խորհրդարանականների հավաք է նախաձեռնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին Եվրաքվեի նախագիծը դեռ խորհրդարանում չի...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանը առաջիկայում հանրությանը կներկայացնի առանց տոմսի երթևեկելու համար 50 հազար դրամով տուգանելու հիմքերը
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու փետրվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվելու են հանրային...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. Սիրո Ամիրխանյանի նշանակումը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում դժգոհություն է առաջացրել համակարգի...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները նոր ձև են ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցությունից վտարված Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետի վիճի արդյունքում թիրախում է հայտնվել Նոյեմբերյանի անտառտնտեսությունը և նրա տնօրենը
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը կմասնակցի՞ Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Հրապարակ». Տավուշում սկսվե՞լ են սահմանազատման աշխատանքները
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշից տեղեկություններ են հաղորդում, որ երեկվանից սկսվել են սահմանազատման աշխատանքները:...
Աղբյուր` Panorama.am
08:38
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:34
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ մեկնել է Շվեյցարիա
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}