87 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը
87 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը։ Ուկրաինացի գյուղացիների որդին դպրոցն ավարտել էր ոսկե մեդալով և ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ, բայց երկար ժամանակ չմնաց այնտեղ և գնաց Շուկինի անվան թատերական դպրոց: Այս մասին գրում է Euronews-ը։
Լանովոյը խաղացել է տասնյակ թատերական ներկայացումներում և շուրջ 80 ֆիլմերում:
1957-ից եղել է Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան էր: Դերեր է խաղացել Ուիլյամ Շեքսպիրի ողբերգության հիման վրա ներկայացված «Համլետ» ներկայացումներում, Ալեքսանդր Պուշկինի պիեսի հիման վրա նկարահանված «Քարե հյուր»-ում:
Իր երրորդ կնոջ՝ Իրինա Կուպչենկոյի հետ դերասանը ապրել է գրեթե կես դար: Հունվարի սկզբին նրա հետ միասին նա հոսպիտալացվել էր COVID-19 ախտորոշմամբ: Լանովոյի մոտ ախտորոշվել էր թոքաբորբ՝ թոքերի 5% ախտահարմամբ։
Հինգշաբթի օրը նրա վիճակը կտրուկ վատացել էր, դերասանին միացվել էր թոքերի արհեստական օդափոխիչ և կլինիկական մահ էր տարել:
Բազում մրցանակների դափնեկիր էր Լանավոյը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները