2020 -ը՝ զբոսաշրջության համար վատագույն տարի
2020-ը համաշխարհային զբոսաշրջության համար ամենավատ տարին էր: Եվրանյուզի հաղորդմամբ, այս եզրակացությունն արել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը։
Հետազոտության համաձայն, միջազգային զբոսաշրջիկների ժամանումների քանակը նվազել է 74 տոկոսով: Արդյունաբերության եկամտի կորուստներն ընդհանուր առմամբ 1,3 տրիլիոն դոլար է: Դա 11 անգամ ավելին է, քան 2009-ի տնտեսական ճգնաժամի պայմաններում:
Նույնիսկ ամռանը Եվրոպայում նկատված որոշակի աշխուժությունը չի փոխել ընդհանուր պատկերը: Անցյալ տարի մայրցամաքի երկրներ այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է ավելի քան 500 միլիոնով:
Ճգնաժամը սպառնում է 100-120 միլիոն աշխատատեղերի, հիմնականում փոքր և միջին ձեռնարկություններում:
Փորձագետներն այնքան էլ լավատես չեն: Նրանց կանխատեսումների համաձայն, զբոսաշրջության ոլորտին կպահանջվի երկու-չորս տարի նախաճգնաժամային՝ 2019 թվականի ցուցանիշներին վերադառնալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին