Հունվարի 30-ին ԼՂ-ում կմեկնարկեն ՌԴ-ի և Թուրքիայի մոնիտորինգի կենտրոնի աշխատանքները. ԶԼՄ
Աղբյուրը մանրամասնել է, թե երբ Լեռնային Ղարաբաղում կսկսվեն իրավիճակի դիտարկման ռուս-թուրքական կենտրոնի աշխատանքները, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ կենտրոնն իր գործունեությունը կսկսի շաբաթ օրը՝ հունվարի 30-ին:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանակցություններ էին վարել ԼՂ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին: Ռուս խաղաղապահները ուղարկվել են ԼՂ:
Համաձայնագրին համաձայն, Ադրբեջանի տիրապետության տակ է անցել Արցախի յոթ շրջան։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս զինծառայողները պատրաստվում են աշխատանքի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնում
- Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է Ռուսաստանի հետ Ղարաբաղի հարցով համատեղ մոնիթորինգի կենտրոնի կառուցման մասին