ԱՄՆ պետքարտուղարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու հարցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր խոսել է Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ։
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության համաձայն, այլ հարցերի թվում նրանք քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի առաջ մղումը՝ օգնելու Հայաստանին ու Աբրբեջանին բանակցել տևական ու կայուն քաղաքական կարգավորման հասնելու շուրջ։
Պետքարտուղարը հայտնել է ԱՄՆ աջակցությունը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Շվեդիայի նախագահությանը, ինչպես նաև ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունները, կլիմայի անվտանգության ամրապնդումը. Ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության հարցերը ուշադրության կենտրոնում պահելը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան