«Դբագ» հատվածն անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Դիլիջանի ոլորանները և Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր» հատվածը և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները (ձյուն), Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը։
Սյունիքի մարզի «Մեղրու սար» («Դբագ») կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։
Սյունիքի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ և Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն։
Գեղարքունիքի մարզի և Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում մառախուղ է։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում