ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարների տեղակալները շրջայց են կատարել մոնիտորինգի համատեղ կենտրոնում
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Յունուս Էմրե Ղարաոսմանօղլուն ծանոթացել են Արցախում հրադադարի պահպանության ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ենթակառուցվածքներին և շահագործման ընթացակարգերին: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Միջոցառման ավարտին պատվիրակությունների ղեկավարները ծառեր են տնկել հուշահամալիրում:
2021 թ-ի հունվարի 30-ին Ադրբեջանի տարածքում՝ Կիյամադդինլի բնակավայրի մոտակայքում սկսել է աշխատանքը Արցախի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը: Կենտրոնը բացվել է համաձայն Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված հուշագրի:
Համատեղ կենտրոնի անձնակազմը ներկայացված է հավասարության սկզբունքով` յուրաքանչյուր կողմից մինչև 60 զինծառայող: Կենտրոնն ուղիղ կապի գծեր ունի հակամարտության կողմերի ռազմական հրամանատարության և վերահսկման մարմինների և Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի շտաբների հետ:
Կենտրոնը հավաքելու, կազմելու և ստուգելու է հրադադարի ռեժիմի պահպանման և կողմերի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունների մասին տեղեկատվություն: Մոնիտորինգը կիրականացվի անօդաչու թռչող սարքերի օգտագործման, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված տվյալների գնահատման միջոցով:
Հարակից հրապարակումներ`
- Թուրք զինծառայողները ժամանել են Ադրբեջան՝ ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնում ծառայելու համար
- Հունվարի 30-ին ԼՂ-ում կմեկնարկեն ՌԴ-ի և Թուրքիայի մոնիտորինգի կենտրոնի աշխատանքները. ԶԼՄ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան