Արձագանք Փաշինյանի լայվին. Հողատու, դավաճան, սուտասան, կռուտիտ
Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում փորձել է բացատրել, թե ինչ է նկատի ունեցել ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանի հարցին ի պատասխան Շուշիի կարգավիճակի մասին հայտարարությունն անելիս։
Ուշագրավ է, որ նա իր խոսքի մեջբերումը լրատվամիջոցների կողմից մանիպուլյացիա որակեց։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Այսինքն, դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։
Մինչ ուղիղ եթերում Փաշինյանը ելույթ էր ունենում, շատ քաղաքացիներ նրան մեկնաբանություններում որակում էին «հողատու, դավաճան, սուտասան», նրա հայտարարությունները՝ կռուտիտ։
Մեջբերում ենք քաղաքացիների արձագանքներից մի քանիսը.
«Վարդենիսի բնակչության մեծամասնությունը թուրք է եղել, և ի՞նչ»։
«Հարց ՝ հիմա Շուշին հայկակա՞ն է թե՞ չէ»։
«Ասա՝ Շուշին հայկականա, թե ադրբեջանական ըստ թեզ, կարճ ու կոնկրետ»։
«Քուչի գյադայի նման կռուտիտներ էս լինում, ապուշ ղեկավար»։
«Կռուտիտ կռուտիտ , ձեր գլուխը չի պտտվում էտքան կռուտիտից?»։
«Ժամն է հեքիաթի, լավ լսեք»։
«Դերասանության ոլորտում լավ պոտենիցալ ունես։ Ասենք էլ ինչ՞ պիտի գլխիդ գա, որ լռես վերջապես»։
«Տխմար Դեմագոգ»
«Հայաստանի գյուղերում կեսից շատը ադրբեջանցիներ են ապրել»։
«Լրատվական մանիպուլացիա, ինչի վարժ վարպետն ես...»։
«Էստեղ պետք է ծափահարեինք???»։
«Վատ է պր. Փաշինյան, ամեն ինչ շատ վատ է ձեր օրոք…»
«Նիկոլ թուրքի պարծանք»։
«Դիտե՛ք Ռուբեն Մխիթարյանի այսօրվա ֆիլմը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան