Սննդաբաններն ասել են, թե ինչ հաճախականությամբ կարելի է օգտվել արագ սննդից
Սպորտային սննդաբան, Իրինա Պիսարևան պատմել է, թե որքան հաճախ կարելի է ուտել արագ սնունդ:
«Եթե օրվա 80%-ը ճիշտ սնունդ եք ընդունում, օրինակ՝ հիմնականում հացահատիկային մշակաբույսերից շիլաներ, ինչպես նաև սպիտակուցներ, բանջարեղեն, մրգեր, ապա 10-15%-ը կարող եք սխալ սնունդ ուտել»,- ասել է նա RT-ին տված հարցազրույցում:
Մասնագետի խոսքով ՝ մեկ շաբաթ ճիշտ դիետա պահելու դեպքում, կարելի է մեկ կամ երկու չափաբաժին արագ սնունդ ուտել:
Պիսարևան նշել է, որ արագ սննդի կատեգորիայի ամենավնասակար արտադրանքը կարտոֆիլի ֆրին է: Դրանք տապակված են ֆրիպերի մեջ, որոնց պատրաստման ընթացքում ձևավորվում են տրանս-ճարպեր: Այս ուտեստը հակացուցված է սրտի խնդիրներ ունեցող մարդկանց համար: Բացի այդ, փորձագետը հիշեցրել է գիտական հետազոտությունները, ըստ որոնց՝ տրանս-ճարպերի պարբերական օգտագործումը քաղցկեղ են առաջացնում:
Իր հերթին, Սննդառության և բիոտեխնոլոգիայի դաշնային հետազոտական կենտրոնի առաջատար հետազոտող, բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան Օլգա Գրիգորյանը կարծում է, որ բացարձակ վնասակար և բացարձակ առողջ սնունդ չկա: Մարդիկ կարող են ամեն ինչ ուտել, բայց կարևոր է հաշվի առնել կերած սննդի քանակը, ինչպես նաև առողջության վիճակը:
Միևնույն ժամանակ, նա պարզաբանել է, որ եթե սնունդն ուղեկցում եք շաքարային գազավորված ըմպելիքներով, ապա սա մեծացնում է շաքարի դոզան (պարզ ածխաջրեր), ինչը կարող է զգալի վնաս հասցնել մարմնին:
Գրիգորյանը հավելել է, որ գլյուկոզայի մեկ մոլեկուլը առաջացնում է ճարպի չորս մոլեկուլ:
«Նույնիսկ եթե խմիչքի վրա գրում են առանց շաքարի, դրանք բիզնեսի հնարքներ են: Այնտեղ ուղղակի շաքար չկա, բայց կա դեքստրոզ, որը նաև ածխաջրածին է և քայքայվում է՝ առաջացնելով գլյուկոզա: Եվ, իհարկե, այն իսկական շաքար է»,-ընդգծել է դիետոլոգը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին