Սննդամթերքի ո՞ր տեսակները կթանկանան 2021 թվականին
Փորձագետները թվարկել են այն ապրանքները, որոնք այս տարի կարող են թանկանալ: Նրանց կանխատեսումները հրապարակել է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Շուկայի վերլուծաբանների կարծիքով՝ կբարձրանան սննդամթերքի գները, քանի որ վերամշակող ձեռնարկություններին հումք մատակարարող գյուղատնտեսական արտադրողների ծախսերը աճելու են:
Առաջին հերթին խոսքը հացահատիկի թանկացման մասին է, որը թռչունների, խոզերի և կովերի սննդի հիմնական աղբյուրն է: Հացահատիկը կթանկանա համաշխարհային գների աճի և ագրոարդյունաբերական համալիրի թանկացման պատճառով (վառելիքի բարձր գներ, հարկային բեռի աճ, ներմուծման բաղադրիչ՝ թունաքիմիկատներ, պարարտանյութեր և այլն): Դա կհանգեցնի գների բարձրացմանը ոչ միայն ալյուրի, հացահատիկի և հացամթերքի, այլ նաև ձվի, կաթի և մսի համար:
«Դրանց կհետևի մթերքների, հրուշակեղենի և պահածոների թանկացումը»-, ասում է Արտյոմ Դեևը՝ AMarkets-ի վերլուծական բաժնի ղեկավարը:
Ռուբլու արժեզրկման պատճառով կթանկանան նաև ներմուծվող պարենային ապրանքները (թեյ, սուրճ և էկզոտիկ մրգեր և բանջարեղեն): Գների նվազում է սպասվում սեզոնային ռուսական մրգերի և բանջարեղենի համար:
«Թե ո՞ր ապրանքներն են գնաճային թիրախի տակ՝ արտադրողներն ու մանրածախ վաճառողներն արդեն հայտարարել են: Դրանք են սուրճը, թեյը, միսը, ձուկը, հրուշակեղենը, հացաբուլկեղենը, ձուն, հացահատիկային ապրանքները»,- ասում է վերլուծաբան Ալեքսանդր Ռոզմանը:
Նա նշել է, որ մակրոտնտեսական պրակտիկայում համոզման միջոցով ազատ շուկայի գերակայության պայմաններում գների հաջող զսպման օրինակներ չկան:
Փորձագետները, միևնույն ժամանակ, հորդորում էին չդրամատիկացնել պարենային ապրանքների շուկայի իրավիճակը, քանի, որ սննդի ՌԴ-ի ներքին արտադրողներն արդեն մշակել են մարգինալության պահպանման մեթոդներ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին