Johnson & Johnson ընկերությունը ներկայացնում է ԱՄՆ-ում գրանցում ստանալու դիմում
Դեղագործական հսկա Johnson & Johnson ընկերության կողմից մշակված պատվաստանյութը կարծես մեկ դեղաչափով օգնում է ապահովել անձեռնմխելիություն ընդդեմ COVID-19-ի:
Ուրբաթ օրը Johnson & Johnson- ի կողմից հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ում և յոթ այլ երկրներում անցկացված փորձարկումների արդյունքում պատվաստանյութի մեկ չափաբաժինը ընդհանուր առմամբ 66%-ով արդյունավետ է եղել միջինից ծանր ախտանիշները կանխելու համար, և շատ ավելի արդյունավետ (85%)` առավել ծանրերի:
ԱՄՆ-ում COVID-19 պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 72%, Հարավային Աֆրիկայում, որտեղ տարածվում է վիրուսի փոփոխված տարատեսակը, արդյունավետությունը կազմել է 57%:
Այսօր, երբ աշխարհի տարբեր հատվածներում պատվաստումների գործում արձանագրվում են ձգձգումներ, մասնագետներն ակնկալում են, որ մեկանգամյա պատվաստանյութը մեծապես կարագացնի պատվաստումների գործընթացը, քանի որ այդ դեպքում անհրաժեշտ չէ երկրորդ չափաբաժնի կիրառումը:
«Ամերիկայի ձայն»-ը գրում է՝ ընկերությունից հայտնում են, որ մեկ շաբաթվա ընթացքում J&J- ն ԱՄՆ-ում, այնուհետև արտերկրում, իր դեղամիջոցի արտակարգ օգտագործման դիմում կներկայացնի: J&J- ն ակնկալում է, որ մինչեւ հունիս ամիսը 100 միլիոն չափաբաժին կուղարկի Միացյալ Նահանգներ, և ակնկալում է, որ առաջին առաքումները կիրականացվեն իշխանությունների կողմից իրավունք ստանալուց անմիջապես հետո:
Պատվաստանյութի արդյունավետությունը ստուգվել է 44000 կամավորների մասնակցությամբ կլինիկական փորձարկման արդյունքում: Փորձարկումները շարունակվում են: