ԱՄՆ-ը փոխգործակցում է Ռուսաստանի հետ Արցախի հարցում. Ջոն Սալիվանը
ԱՄՆ-ը փոխգործակցում է Ռուսաստանի հետ Արցախի, Ուկրաինայի, Լիբիայի և Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցերում և ցանկանում է շարունակել երկխոսությունը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը:
Նրա խոսքով ՝ ոչ վաղ անցյալում ինքը և իր ֆրանսիացի գործընկերը ներկա են գտնվել ՌԴ ԱԳՆ-ի ճեպազրույցին:
«ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը՝ Մինսկի խմբի համանախագահներ են: Ճեպազրույցում տեղեկացանք Արցախի իրադարձությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ավարտի մասին: Սա ևս մեկ օրինակ է, մի ոլորտ որտեղ Միացյալ Նահանգները համագործակցում են Ռուսաստանի կառավարության, և այս դեպքում ՝ Ֆրանսիայի կառավարության հետ, որպես Մինսկի խմբի համանախագահող երկրներ, և մենք ցանկանում ենք շարունակել մեր փոխգործակցությունը այդ հարցերի շուրջ »,- ասել է Սալիվանը «Դոժդ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը փոխգործակցում են նաև Լիբիայի հարցում: «Այսպիսով, իմ կոլեգան՝ Լիբիայում ԱՄՆ դեսպանը, եթե չեմ սխալվում, Մոսկվա եկավ նոյեմբերին՝ հանդիպելու արտգործնախարարության փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվեց Լիբիայի հարցը, ինչպես նաև լուրջ խնդիրների լուծմանն ուղղված առաջընթացն ու դրական տեղաշարժեր եղան՝ այս երկրում շարունակելով քաղաքական երկխոսությունը», - նշել է Սալիվանը:
Նա խոստովանել է, որ կան բազմաթիվ աշխարհաքաղաքական խնդիրներ, որոնց շուրջ իրենք (ԱՄՆ և Ռուսաստանի Դաշնություն) տարաձայնություններ ունեն, օրինակ՝ Ուկրաինայի շուրջ:
«Բայց միանշանակ անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը: Չորս տարվա ընթացքում, երբ ես որպես պետքարտուղարի տեղակալ և Ռուսաստանում ԱՄՆ դեսպան մասնակցում էի այդ հարցերի շուրջ աշխատանքներին, մենք չկարողացանք հասնել որոշակի առաջընթացի, բայց մենք շարունակում ենք քննարկել այս բոլոր հարցերը Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների հետ՝ այդ թվում նաև Հյուսիսային Կորեայի և Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ»,- եզրափակել է ամերիկացի դիվանագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին