«Ալյանս»-ի համաժողովը կմեկնարկի մի փոքր ուշացումով
Կառավարության նիստերի մեծ դահլիճում քիչ անց կմեկնարկի ընդդիմադիր «Ալյանս» կուսակցության ընդլայնված համաժողովը։
Համաժողովի մեկնարկը նախատեսված էր ժամը 13․00-ին, սակայն ինչպես հայտարարվեց, եղանակային պայմանների պատճառով կսկսվի նախատեսված ժամից ավելի ուշ։
Ավելի վաղ կուսակցությունից մանրամասներ էին հայտնել համաժողովի օրակարգի մասին. կներկայացվի նոր քաղաքական պլատֆորմի բացվածքը (Հայաստանի մասնակցությամբ անկախ պետությունների նոր միութենական միավորման ձևաչափի վերաբերյալ), կներկայացվեն նաև ներքաղաքական գործընթացների վերաբերյալ կուսակցության անելիքը և կազմակերպվելիք հանրահավաքի վերաբերյալ տեղեկություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում