Կիսահաղորդիչների անբավարարության պատճառով Ճապոնիայում կրճատվել է մեքենաների արտադրությունը
Ճապոնական ավտոարտադրողները ստիպված են կրճատել արտադրությունը կիսահաղորդիչների պակասի պատճառով:«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է NHK հեռուստաընկերությունը:
«Honda» ավտոկոնցեռնը հայտարարել է Միեի պրեֆեկտուրայում գտնվող գործարանի աշխատանքները 5 օրով դադարեցնելու մտադրության մասին: Հունվարին կոնցեռնը դադարեցրել էր արտադրությունը Անգլիայի իր մասնաճյուղում, ինչպես նաև Ամերիկայի և Կանադայի գործարաններում:
Հեռուստաալիքը հայտնում է, որ «Mazda»-ն քննարկում է նաև Ճապոնիայի իր երկու գործարաններում արտադրությունը կրճատելու հնարավորությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր ԱՄՆ-ում «Toyota»-ի արտադրության կրճատման մասին, «Nissan»-ը՝ Ճապոնիայում: Հունվարին «Subaru»-ն փակեց Ճապոնիայի Գյունմա պրեֆեկտուրայի երեք գործարանները:
Կիսահաղորդչների մատակարարման ձգձգումները կապված են այն փաստի հետ, որ դրանց արտադրողները չեն հասցնում հարմարվել ավտոարդյունաբերության վերականգնման տեմպի հետ, որը լուրջ անկում էր ապրել կորոնավիրուսի հետևանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում