Հայաստանը, հավանաբար, կովկասյան հովազի բազմացող զույգ կունենա
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում կովկասյան հովազի /Առաջավորասիական ընձառյուծ, Panthera pardus saxicolor, Caucasian leopard/ նոր առանձնյակ է նկարահանվել, որը, հավանաբար էգ է։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից հայտնում են, որ սա իրապես հրաշալի նորություն և մեծ ձեռքբերում է ամբողջ տարածաշրջանի համար։
«Ի դեպ, նման զարգացումը շատ հավանական է։ Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ մեկ ամսվա կտրվածքով նոր առանձյակը ֆիքսվել է նույն տարածքում, ինչ հայտնի Նեո անունով արու հովազը։ Իրականում քիչ հավանական է, որ երկու արու առանձնյակները կարող են միմյանց այդքան մոտ գտնվել այդքան երկար ժամանակ։ Նեո անունով և նոր նկարահանված հովազները երիտասարդ առանձնյակներ են, ինչը նրանց բազմանալու հավանակությունը դարձնում է առավել հավանական
Անգնահատելի է նաև մեր գործընկերների աջակցությունն այս գործում Viva-MTS, World Land Trust , ARTIS, IUCN»,-նշում են հիմնադրամից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան