
Թուրք զինծառայողները ժամանել են Ադրբեջան՝ ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնում ծառայելու համար
Թուրք զինծառայողները, որոնք աշխատելու են Աղդամում ձևավորված համատեղ դիտարկման կենտրոնում, ժամանել են Ադրբեջան: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Վագիֆ Դարգահլին:
«Այսօր սկսում է աշխատել ռուս-թուրքական մոնիտորինգի համատեղ կենտրոնը, որը ստեղծվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության շրջանակներում: Թուրք զինվորականները, ովքեր ծառայելու են այս կենտրոնում, ժամանել են Ադրբեջան»,- նրա խոսքը մեջբերում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Ադրբեջանի պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է, որ ռուս զինծառայողները, ովքեր կաշխատեն այս կենտրոնում, արդեն գտնվում են Ադրբեջանում: