ԱԻՊԾ փրկարարական ջոկատները երեկ հայտնաբերել են ևս 15 աճյուն
Հունվարի 29-ին Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և վերադարձրել են ևս 15 աճյուն:
Ծառայությունից մանրամասնում են, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված մեկ զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանից, 13-ը՝ Ջրականի (Ջաբրաիլ) ուղղությունից:
Մեկ զինծառայողի աճյուն Եղնիկներից (Արեգա սար) ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին: Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հունվարի 29-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1344 աճյուն:
Այսօր փրկարարական ջոկատները կաշխատեն Հադրութի շրջանում և ՀՀ Սյունիքի մարզի նախկին վարչական տարածքում:
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ռազմագործողություններին մասնակցած և տեղանքին ծանոթ ուղեկցող-կամավորներ:
Հարակից հրապարակումներ`
- Ջաբրաիլ շրջանից հայտնաբերվել է ևս 8 աճյուն
- Արցախում որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն
- Նախնական տվյալներով հայկական կողմին փոխանցած աճյունները պահեստազորայինների են
- Որոնումների ընթացքում հայտնաբերված 4 աճյունից մեկի ինքնությունն է հայտնի
- Որոնումների ընթացքում հայտնաբերված 1268 աճյուններից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 30 զինծառայողի աճյուն. ԱՀ ԱԻՊԾ
- Արցախում որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն
- Արցախում հայտնաբերվել են երեք քաղաքացիական անձանց և մեկ զինծառայողի աճյուններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան