Սիրիական Աֆրինում ահաբեկչության զոհ են դարձել խաղաղ բնակիչներ
Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինում ահաբեկիչները գործի են դրել ավտոմեքենայի մեջ դրված ռումբը, քաղաքացիական բնակիչների շրջանում կան զոհվածներ և վիրավորներ: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է սիրիական SANA պետական գործակալությունը:
«Թուրքամետ ահաբեկչական խմբավորումների կողմից գրավված Աֆրին քաղաքի արդյունաբերական գոտում պայթուցիկով լցված մեքենայի պայթյունի արդյունքում մի քանի մարդ է զոհվել և վիրավորվել»,- ասված է հայտարարության մեջ:
Հալեպ նահանգի հյուսիսում գրնվող Աֆրինից և Ալ-Բաբ քաղաքից պարբերաբար հաղորդում են ստացվում ահաբեկչական գործողությունների մասին: Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի այս հատվածը գտնվում է թուրքամետ անօրինական զինված խմբավորումների վերահսկողության տակ, որոնք միմյանց դեմ առճակատվելիս հաճախ դիմում են ահաբեկչական հարձակումների:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան