Իրանի ԱԳ նախարարն այցելել է Նախիջևան
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Նախիջևանի ինքնավար հանրապետություն: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, փոխանցում է Pars Today-ը։
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը շաբաթ օրը Նախիջևանի ինքնավար հանրապետություն ժամանելիս լրագրողների հետ ճեպազրույցում ասել է.«Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ տարանցման հնարավորությունների և համագործակցության պայմանների շուրջ բանակցությունները կլինեն այս այցի ընթացքում անցկացվելիք խորհրդակցության կարևորագույն առանցքներից»:
Զարիֆն այսօր հանդիպում է ունեցել Նախիջևանի խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ:
Իր տարածաշրջանային ուղևորության շրջանակում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այցելել է տարածաշրջանի հինգ երկրներ՝ Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա:
Ուղևորությունների ընթացքում Զարիֆը հանդիպել է այդ երկրների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ և խորհրդակցել երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային համագործակցության շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան