Մշակույթ 09:00 30/01/2021

Այս ֆիլմաշարերը ցույց տվեցին, որ հայ հանդիսատեսն ունի արժեքների վերաիմաստավորման ցանկություն.Հայկ Կբեյան

Հայկ Կբեյան՝ հայ դասականների «գրիչը» մեր օրեր տեղափոխողը

Շուտով Հանրային հեռուստաընկերության եթերում կհեռարձակվի Վ.Քալանթարյանի և Մ.Բաղդասարյանի՝ «Կորած օրագիրը» վիպակի  հիման վրա նկարահանած 16 մասանոց հեռուստաֆիլմը։ Ռեժիսորը՝ Հայկ Կբեյանն է, սցենարի հեղինակը՝ Անահիտ Աղասարյանը,  պրոդյուսերը՝ Արման Միտոյանը։Վիպակն ավարտական դասարանում սովորող պատանիների մասին է։  Այն ամենը, ինչ տեղի է ունենում գրքի էջերում, հարազատ է բոլոր դպրոցականներին։ Պատմությունը պատմվում է հենց հերոսների դեմքով։ Ինչպես Հայկ Կբեյանի նախորդ գործերը, այս հեռուստաֆիլմը ևս, վեր է հանում, թե՛  բարոյախրատական արժեքները, թե՛  տալիս է մտորելու և վերլուծելու տեղիք։Առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ ևս նկարահանվել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի   ավարտական կամ արդեն ավարտած ու իրենց ճանապարհը  նոր հարթող սկսնակ դերասանները։ Նման նախագծերը  հանդիսանում են նաև շնորհալի երիտասարդների հմտությունների կիրառման հարթակ։

Ֆելինի, Բերգման, Ֆորման, Տարկովսկի, Վենդերս, Կոսակովսկի. այս ռեժիսորներին ընդհանրացնում է մարդակենտրոն, մարդասիրական ֆիլմերի ստեղծումը: Առաջնահերթություն, որն իր ֆիլմերում կարևորում է նաև ռեժիսոր Հայկ Կբեյանը։

Ձեռքում թուղթ ու գրիչ հայտնվելու դեպքում՝ նա իր միտքը զրուցակցին փոխանցում է ոչ միայն խոսքով, այլև  պատկերներով։ Հենց այդ մտքի ու գրչի սինթեզի արդյունքում էլ հեռուստաէկրաններին հաճախ հայտնվում են ֆիլմեր, որոնք մեկ անգամ չէ, որ սիրվում կամ ընդունվում են հեռուստադիտողի կողմից։

Ֆիլմերի ստեղծման մեկնարկային կետից մինչև ավարտը Հայկ Կբեյանը կարևորում է  նվիրվածությունն  իր ֆիլմերի ստեղծման ու տեսարանների նկարահանման գործընթացին՝ ներդաշնակ լինելով  թե՛ դերասանական կազմի, և թե՛ գործընկերների հետ:
Նա եկավ շարունակելու այն ռեժիսորների մոտեցումը, ում գործերը մեծ լսարան  են գրավում՝ մարդկային արժեքները չվնասելու սկզբունքով։

Մշակութային հեղափոխությունը սկսվում է նաև այն կետից, երբ գրասեղանի առաջ նստած ռեժիսորը ձեռքը վերցնելով հերթական դասական գրական ստեղծագործությունը այն դիտարկում է որպես հասարակությանը ուսուցանող, կրթող ու դաստիարակող երևույթ։ Ռեժիսոր Հայկ Կբեյանը փորձում է  կոտրել պահանջարկ-առաջարկի կարծրացած գաղափարը․ առաջարկում է որակովը՝ ապացուցելով, որ այն միշտ ունի պահանջարկ։ 

Նա էկրանավորել է Ալեքսանդր Շիրվանզադեի  «Քաոս»-ը, Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» ստեղծագործությունների հիման վրա 16 մասանոց հեռուստաֆիլմերը, ինչպես նաև Նար- Դոսի  «Ես և նա» բազմասերիանոց ֆիլմը։

Հեռուստասերիալում իրադարձությունները տեղափոխելով  մեր օրեր,  սյուժեները զարգանում  են լրացուցիչ գծերով ու պատմություններով, մեր ժամանակներին համապատասխան տեսարաններով ու երկխոսություններով:

«Ցանկությունը մեծ էր, որ հեռուստասերիալները նկարահանվեն հենց դասական ստեղծագործությունների հիման վրա։ Շատերը չէին հավատում դրանց հաջողությանը։ Կարևորը ճիշտ ժամանակին ճիշտ որոշում կայացնելն է, որն էլ հասարակությանը կտանի ճիշտ ուղով։ Այս ֆիլմաշարերը եկան ապացուցելու, որ հայ հասարակությունն ունի արժեքների վերաիմաստավորման  ցանկություն։

Համաշխարհային ֆիլմարտադրության մեջ հետաքրքրություն վայելող գրքերի հիման վրա նկարահանված հեռուստասերիալների արտադրությունը նոր թափ է առնում։ Հայաստանում մեր այս  աշխատանքներն առաջին փորձերն են։ Այն ընդունվեց ու սիրվեց»։

Նկարահանումներին հաջորդիվ ընթերցանությունն է  ու հակառակը
Ներկայում։ Թերթում է 70-ականների վերջից մինչև 90-ականների սկզբի հայ հեղինակների գործերը՝ բացահայտում անուններ, որոնք բոլորովին նոր հոսանքներ են բերել  հայ գրականության մեջ։  Նրանց յուրաքանչյուր ստեղծագործություն  կարող է մի ֆիլմի հիմք հանդիսանալ։ Նա գրքի էջերում զետեղվածը  մտովի պատկերացնելով՝ փշաքաղվում է, նյարդայնանում, ուրախանում, ու հենց այդ կետից հասունանում է գիրքը էկրանավորելու գաղափարը։

«Քանի որ այսօր սցենարագրության մշակույթի ձևավորման պահանջ շատ ունենք, գրականությունը ինչ որ չափով ապահովագրում է, որ մատուցվող նյութն ու ասելիքը  լինի արժեքավոր։ Կարող եմ  շատուշատ անուններ թվարկել՝ Զորայր Խալափյան, Հովհաննես Մելքոնյան, Մանուկ Մնացականյան, Մուշեղ Գալշոյան։ Ինձ թվում է, եթե Սովետական Միությունը չփլուզվեր, մեր ֆիլմարտադրությունը երկրորդ շունչ էր ստանալու հենց այդ մտավորականության շնորհիվ»։

Կինոն չի կարող հարկվել բիզնեսի նման
«Կինոյի մասին օրենքը մեզ մոտ այնքան թերի է։ Խորքային խնդիրներ կան, որ պետք է կարգավորվեն։  Այս  ոլորտը ուրիշ փիլիսոփայությամբ պետք է կառուցվի։ Այժմ ցանկանում եմ մի ֆիլմ նկարահանել հայ դրամատուրգ  Զորայր Խալափյանի պատմվածքներից մեկի հիման վրա։ Շատ հետաքրքիր պատմություն է։ Այնքան պատկերավոր է ու խորիմաստ։ Էկրանավորելով նման պատմությունները, ցանկանում եմ վեր հանել տարատեսակ խնդիրներ։  Եթե նման մոտեցումները լինեին պետական մակարդակով,  և դա լիներ ապագայի տեսլականով  ծրագիր, ապա այս ամենի իրագործումը շատ   ավելի հեշտ կլիներ ։  Մենք պայքարով ենք այդ ամենին հասնում։ Պետք է նպատակային օգտագործենք մեր գրականությունը, մեր պոտենցիալն ու ռեսուրսը։ Չէ, որ  ունենք այնպիսի հրաշալի հեղինակներ, որոնց թողած գրական ժառանգությամբ կարող ենք մի քանի տարի շարունակ «սնվել» ։ Հայ կինոն անպայման պիտի պահպանի իր ուրույն դիմագիծը՝ արծարծելով համամարդկային խնդիրներ։  Միայն այդ դեպքում կարող է համաշխարհային ուշադրության արժանանալ ու նվաճումներ գրանցել: Ցավոք, որոշողները ոչ միշտ են դրա մասին մտածում։ Հաճախ նրանք գնում են բարձր վարկանիշի հետևից, առաջնային պլան բերելով գումար աշխատելու սկզբունքը։Թեև կինոլորտի որոշ օղակների ղեկավար կազմի փոփոխություններից հետո  բավականին դրական զարգացումներ եղան։ Այժմ մի շահած   նախագիծ ունեմ։ Բավականին հետաքրքիր  սյուժեով։ Այն պատմում է սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչ՝  Մովսես պապիկի մասին, հիմքում ՝  պատերազմն է»։

Գիրքն ընթերցելիս արդեն իսկ տեսնում է ֆիլմն իր բոլոր գույներով ու   նույնիսկ լսում է երաժշտությունը, բայց տեսածին ոչ միշտ է հասնում՝ նկարահանումների ընթացքում խոչընդոտները շատ են լինում։ Դա է խնդիրը, որ ֆիլմի վերջնարդյունքը ռեժիսորին հաճախ չի բավարարում։
«Ի սկզբանե,   նյութն  ընտրելիս  պետք է հասկանաս այն երկար կմնա քո հետաքրքրությունների շրջանակի մեջ, թե ոչ։  Շատ կարևոր է պատկերացրածը մինչև վերջ հասցնելը։ Այն պետք է համընկնի քո ասելիքների հետ։ Ֆիլմերիս միջոցով ցանկանում եմ բացահայտել մարդու ներսում թաքնված անկյունները։  Շերտեր կան, որ կիսապատասխան են, կիսահասկացված։ Ցանկանում եմ այնպիսի աշխատանք ներկայացնել, որ   հասարակությունը գտնի իրեն հուզող  հարցերի պատասխանները,  շտկի «ծուռ» տեղերը, նոր  բացահայտումներ անի»։

Այն կինոն, որը կցանկանայի նկարահանել՝ դեռ կյանքի չեմ կոչել
«Մի գաղափար ունեմ՝ նկարահանել ֆիլմեր ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների հիման վրա։ Դա շատ կարևոր գործ է։ Դու ներկայացնում ես թե՛ ժամանակակից գրականությունը, թե՛ ժամանակակից գրողին, նաև նրան գումար աշխատելու հնարավորություն ես տալիս։ Նրանցից շատերը անդրադառնում են մեր հասարակության իրական խնդիրներին, մինչդեռ   նկարահանվում են  արհեստածին սերիալներ։ Հատկապես այս օրերին մեր հասարակությունը պետք է իրականությունից չկտրվի։

Ժամանակին  Կոնստանդ Զարյանի մասին  վավերագրական ֆիլմ նկարահանեցինք գործընկերոջս՝ Նաիրա Եղիազարյանի հետ։ Այն մեծ հաջողություն ունեցավ ՝ հատկապես մտավորականության շրջանակում։ Քննարկումների արդյունքում որոշվեց, որ նմանատիպ աշխատանքները պիտի շարունակական բնույթ կրեն, բայց այնպես էլ չիրագործվեց։ Մեզ մշակութային հեղափոխություն է անհրաժեշտ»։

Հայկ Կբեյանը մի  նախագիծն  ավարտելուց հետո երկրորդին անցնում է միայն դրա պոտենցիալի տեսանելիության պարագայում։ Նկարահանման գործընթացում  նա կարևորում է թիմային աշխատանքի միասնական   լինելու հանագամանքը, առողջ մթնոլորտը, առողջ քննարկումներն ու հակադրումները՝ ի նպաստ աշխատանքի։ Վերջնական արդյունքի տեսանելիությունը այդտեղից է սկսվում։

Հայկ Կբեյանի ֆիլմացանկի մի մասը
«Երևան. անապատացող քաղաք», «Սևան. հույսի թելեր», «Ագահության մոլուցք», «Մահաբեր բանաձևեր», «Հոսող հարստություն», «Քո ցավը իմ հոգսն է», «Աղքատության գինը», «Ծաղկազարդ», «Կոստան Զարյան. հայ գրականության միայնակ հոգին », «Ինքնակենսագրություն:Նվեր Սաֆարյան», «Քաոս», «Վերջին ուսուցիչը»։
«Տոնածառ» ֆիլմը հատուկ մրցանակի է արժանացել «Ավրորա» լուսանկարչական եւ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}