«Հրապարակ». Իշխանությունը ռազմական դրության ռեժիմից հրաժարվելու փոխարեն կատարելագործում է այդ ռեժիմի օրենքը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարությունը շրջանառության մեջ է դրել ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության կենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների աշխատանքի հատուկ ռեժիմ սահմանելու մասին օրենքի նախագիծ:
Մասնավորապես. «Հատուկ ռեժիմով սահմանվում են ռազմական դրություն հայտարարված տարածքներում իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին պատկանող հատուկ ռեժիմային օբյեկտների աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները, օբյեկտներում անցագրային և ներօբյեկտային ռեժիմների սահմանումները»:
Ակնհայտ է, որ իշխանությունը ռազմական դրության ռեժիմից հրաժարվելու փոխարեն կատարելագործում է այդ ռեժիմի օրենքը, հատուկ պահպանվող օբյեկտների անվտանգությունն է բարձրացնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում