«Հրապարակ». Ընդդիմությունը հույս ունի՝ ՀՀԿ-ն ու նրա առաջնորդը նվեր չեն մատուցի Արցախը թշնամուն հանձնած Նիկոլին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սերժ Սարգսյանի որոշումը՝ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու առումով, վճռորոշ է լինելու ընդդիմության համար։ ՀՀԿ-ն ե՛ւ իր մարզային գրասենյակներն է պահել, ե՛ւ կուսակցականների ու համակիրների մեծ շերտ ունի։ Ամենակարևորը՝ բիզնես աշխարհի մեծ թվով ներկայացուցիչներ, որոնք ձայների պատկառելի քանակ են տնօրինում, ՀՀԿ-ի և մասնավորապես Սերժ Սարգսյանի կողքին են։
Եթե Սերժ Սարգսյանը որոշի չմասնակցել ընտրություններին, ո՞ւր են գնալու այդ ձայները՝ ահա օրվա հարցը։ Ասենք՝ Ջերմուկի Աշոտ Արսենյանի, Արկադի Համբարձումյանի, Արայիկ Գրիգորյանի և շատ ուրիշների աշխատակիցներն ու համագյուղացիներն ո՞ւմ օգտին են քվեարկելու։ Իսկ այդ ձայները քիչ չեն։ Ընտրություններին չմասնակցելու պարագայում Սերժ Սարգսյանը վերջիններիս կոչ կանի՞ օգնել ընդդիմությանը, թե՞ ազատ կթողնեն ընտրությունները, և այդ ձայների մի մեծ հատված կգնա իշխանություններին։
Ընդդիմությունն այս դիլեմայի առաջ է կանգնած, բայց հույս ունեն, որ ՀՀԿ-ն ու նրա առաջնորդը նման նվեր չեն մատուցի Արցախը թշնամուն հանձնած Նիկոլին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում