Այսօր Պետրոս Ղևոնդյանը՝ Պետոն, կդառնար 57 տարեկան
Այսօր Արցախի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Պետրոս Ղևոնդյանի (Պետո) ծննդյան օրն է, նա կդառնար 57 տարեկան։
Պետոն 1990-1994 թթ. մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների ազատագրման մարտերին, Քարվաճառում ամրացած թշնամական հենակետերի ոչնչացման գործողություններին:
Մահացել է 1994 թվականի փետրվարի 14-ին, Քարվաճառում՝ վիրավոր զինակցին օգնություն ցույց տալու ժամանակ։
Նրա անունով են անվանակոչվել Պռոշյանի և Եղեգնուտի միջնակարգ դպրոցները։ 2007 թվականին նրա հարազատ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում բացվեց Պետրոս Ղևոնդյան անունը կրող լսարան։ Արցախյան երրորդ պատերազմից հետո Ադրբեջանին հանձնած Տիգրանակերտ գյուղի միջնակարգ դպրոցը 2010 թվականի ապրիլի 10-ին անվանակոչվել էր Պետրոս Ղևոնդյանի անվամբ։
Պետրոս Ղևոնդյանը 1996 թվականին հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով,
1996 թվականին ՀՀ-ի կողմից նրան շնորհվել է «Արիության» մեդալ և «Ոսկե արծիվ» շքանշան:
Պետոն 2000 թվականին արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան