Mediaport. Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի փաստի առթիվ քրգործ է հարուցվել
Թելեգրամի Mediaport ալիքը գրում է, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն օրերս հարցաքննվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում՝ իր դեմ մահափարձի փաստի առիթով։
Mediaport-ի տեղեկություններով՝ ՊԲ նախկին հրամանատարը հրաժարվել է պատասխանել հարցին, թե ում է կասկածում՝ ասելով զարմացած է, որ մինչև հիմա չեն կարողանում գտնել։
«Նա պնդել է, որ իր տեղաշարժի կոորդինատները, թե ինքն ուր ու ինչ մեքենայով է տեղաշարժում, ադրբեջանցիներն ինքնուրույն չէին կարող իմանալ։
Mediaport-ն ավելի վաղ գրել էր, որ Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունցած սուր վեճը, որը պայմանավորված է եղել Հորդանանից ներկրված ՀՕՊ համակարգերի հետ կապված անսարքություններով, որոնք չեն կրակել:
Կա վարկած, որ եղել է բաց կապով Ջալալ Հարությունյանի տեղաշարժի ուղղության արտահոսք, ինչի արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը հեշտությամբ տեղորոշել են ՊԲ հրամանատարի գտնվելու վայրը»,-գրում է աղբյուրը։
Հրապարկված տեղեկատվության վերաբերյալ Panorama.am-ը մեկնաբանություն է խնդրել Քննչական կոմիտեից։
Հարակից հրապարակումներ`
- Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
- Mediaport-ը սկանդալային տեղեկություններ է հրապարակել՝ Ջալալ Հարությունյանի մեքենայի պայթյունին նախորդած դեպքերի մասին
- Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական շատ մեծ առաջընթաց կա. ՊՆ
- Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
- Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան