Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 676 նոր դեպք, ապաքինվել է 1 441 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 676 նոր դեպք: Այս մասին հայտնում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 1 411 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 19 989 փորձարկում, այդ թվում 13 126-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 6 863-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 257 632 դեպք, այստեղից բուժվել է 248 537 մարդ, մահացել է 3 159 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 530 մարդ, ստացիոնարում դիտարկման տակ է 2 694 անձ, կլինիկական հյուրանոցներում բուժվում է 311 պացիենտ:
Հիշեցնենք, հունվարի 29-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 669 դեպք, ապաքինվել էր 637 պացիենտ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան