Իրավապաշտպան. Պիտի պարզեմ՝ ով է եղել այդ «փայլուն» տրամաբանությունը թղթին հանձնած դատախազը
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Քունս չի տանում, որովհետև մի տեղ կարդացի, որ հադրութեցի Վահան Բադասյանին կալանավորելու միջնորդության հիմնավորումներից մեկը եղել է այն, որ նա «չունի մշտական բնակության վայր»։
Պատկերացնու՞մ եք։ Մարդու տունը ակնհայտ դավաճանաբար հանձնում են թշնամուն, մարդը հայտարարում է՝ իմ տունը դավաճանաբար թշնամուն հանձնողին պետք հեռացնել ցանկացած գնով, այդ թվում՝ զենքով, և այդ խոսքերի համար մարդուն զնդանում են, որովհետև նա «չունի մշտական բնակության վայր» - հետևաբար ռիսկը մեծ է, որ կթաքնվի...
Լույսը բացվի՝ պիտի պարզեմ՝ ով է եղել այդ «փայլուն» տրամաբանությունը թղթին հանձնած դատախազը»։
Քունըս չի տանում, որովհետև մի տեղ կարդացի, որ Հադրութեցի Վահան Բադասյանին կալանավորելու միջնորդության հիմնավորումներից...
Опубликовано Ruben Melikyan Пятница, 29 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը քննում է Վահան Բադասյանին կալանավորելու միջնորդությունը
- «Մինչև վերջերս Փաշինյանին պաշտպանող Բադասյանը կորցրել է իր տունը, հարազատների շիրիմները»
- Պահանջ. «Անհապաղ ազատ արձակել Վահան Բադասյանին»
- Վահան Բադասյանին բերման են ենթարկել ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին