Առողջություն 11:49 30/01/2021 Հայաստան

Հոգեբանը՝ Փաշինյանի մասին. Նրա գիրքն ընթերցելով՝ հաստատապես կասեի, որ նա տառապում է հուզական անձնային խանգարման թեթև տեսակով

Հոգեբան, քոուչ Աննա Գալստյանը կատարել է Նիկոլ Փաշինյանի կերպարային վերլուծություն՝ հիմնվոլեով նրա գրքի բովանդակության վրա։

«Ձեր դատին եմ հանձնում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի վերլուծությունը:

Ովքեր կարդացել են այս գիրքը, հավանաբար չեն համարձակվում բարձրաձայն խոստովանել իրականությունը, ես դա կանեմ նրանց փոխարեն:

Չէ՞ որ հոգեբանը նախընտրում է դառը ճշմարտությունը՝ քաղցր ստից: Սուտն ու կեղծիքը մարդուն հանգեցնում են նևրոզների, հոգեմարմնական հիվանդությունների, անձնական և այլ խնդիրների: Եվ եթե այդ ճշմարտությունը չի սպանում, այն նպաստում է մարդու զարգացմանն ու հոգևոր աճին:

Իսկ ի՞նչ կտա այս գրքի վերլուծությունը: Շատ հարցերի պատասխաններ, իրականության հետ առերեսում:

Գրքում ներկայացված դատողությունները իրարամերժ են, հակասական, հակասոցիալական, անբարո ու ցինիկ:

Եթե ես պատկերացում չունենայի գրքի հեղինակի մասին, գիրքն ընթերցելով՝ հաստատապես կասեի, որ նա տառապում է հուզական անձնային խանգարման թեթև տեսակով («Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկ», 5-րդ հրատարակություն):

Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության դասակարգման՝ նման անձնային  խանգարումը (ICD 10)  մտնում է հոգեկան և վարքաբանական խանգարումների բաժնի մեջ  (F60-69) և B կլաստերի անձի հուզական խանգարում  է, որի մեջ ներառված են մի քանիսը՝

ա) հակասոցիալական անձնային խանգարում. ժողովուրդը նման մարդկանց անվանում է սոցիոպաթներ,
բ) սահմանային անձնային խանգարում. ժողովուրդը նման մարդկանց անվանում է պսիխոպաթներ,
գ) հիսթրիոնային անձնային խանգարում. ժողովուրդը նման մարդկանց անվանում է հիստերիկներ,
դ) նարցիսային անձնային խանգարում. ժողովուրդը նման մարդկանց անվանում է նարցիսներ:
Նա միանգամայն համապատասխանում է միաժամանակ այս բոլոր անձնային խանգարումներն ունեցողների դասին, որը կարելի է անվանել դրամատիկ անձնային խանգարում:

Նման խանգարում ունեցող մարդիկ առանձնանում են հետևյալ անձնային գծերով՝
1) սոցիալական նորմերի և օրենքի անտեսում,
2) միջանձնական կապվածություններ ստեղծելու սահմանափակ ընդունակություն,
3) ցածր ինքնավերահսկողություն, իմպուլսիվություն, հուզական անկայունություն, երբեմն՝ գերգրգռվածություն,
4) իրականության հետ ոչ հաստատուն կապ,
5) բարձր տագնապայնություն,
6) անընդհատ ուշադրության արժանանալու պահանջմունք,
7) սեփական անձի նշանակալիության գերագնահատում,
8) անձը կենտրոնացած է սեփական դիրքի, ուժի, ազդեցության և փառքի վրա,
9) չի տեսնում իր պահվածքի հետևանքով՝ իր և այլոց վրա դեստրուկտիվ ազդեցությունը:

Անձնային խանգարման ախտորոշումը հիմնվում է վերոհիշյալ ինը հատկանիշների վրա, ընդ որում, բավական է դրանցից հինգի առկայությունը։

Անձի խանգարումը  կարող է լինել բնածին կամ վաղ տարիքում ձեռք բերված: Այն կարող է պայմանավորված լինել ստորև նշված մեկ կամ մի քանի պատճառներով՝
•  ժառանգական գործոններով,
•  ծանր հուզական ապրումներով,
•  դաստիարակությամբ կամ ընտանեկան իրավիճակով,
•  տոհմական կամ վաղ տարիքի տրավմաներով,
•  հոգեբանական, ֆիզիկական կամ սեքսուալ բռնությամբ:
• Դա  ուղեղի կամ որևէ օրգանական հիվանդությամբ կամ վնասվածով պայմանավորված չէ:
• Փսիխոզ չէ, այսինքն՝  մարդիկ չեն կորցնում իրականության զգացումը,  հասարակության հետ կապերի կոպիտ խզման պատճառ չի դառնում:
• Լինում է թեթև կամ ծանր տեսակի և ընթանում է մտածողության, վարքագծերի և հույզերի ծանր ու կայուն խանգարումներով:
• Երբեմն զուգակցվում է այլ հոգեբանական խնդիրներով՝  դեպրեսիա, կախյալություն՝ խմիչքից, թմրամիջոցներից և այլն։
• Նման մարդկանց վարքային դրսևորումները ոչ ճկուն են, ունեն կյանքի որոշակի ոճ և սեփական անձին ու այլոց վերաբերվելու որոշակի ձև:

Անձի խանգարման առաջին նշանները հայտնվում են դեռևս դեռահաս տարիքում՝ կոպտություն, շրջապատի հետ անընդհատ բախումներ, անվստահություն, վարքի անցանկալի այլ դրսևորումներ, որոնք մեծ տարիքում ավելի ցայտուն են դրսևորվում:

Միգուցե որոշ մարդիկ, առանց գիրքը կարդալու, միայն լրատվության միջոցներին հետևելով, ներկա վարչապետի անձնային կերպարին կնմանեցնեն: Սակայն ես կերպարի վերլուծություն կանեմ՝ հիմնվելով գրքի բովանդակության վրա:

Գրքում շատ քիչ ինֆորմացիա կա իր մասին, հատկապես՝ մանկության ու պատանեկության վերաբերյալ: Բայց դա էլ բավական է պատկերացում կազմելու համար այն հիմքերի մասին, որոնք կարող էին նպաստել նման խանգարման: Բացի այդ, նրա գաղափարների վերլուծությունը ևս կծառայի բացահայտումներին:

«- Մանուկ հասակում երազում էի աշխարհագրության դասատու դառնալ: Չես պատկերացնի, Ֆրեդ, ինչպես էի երազում: Ապրում էի այդ մտքով, հաշվում էի օրերը, թե երբ պիտի ավարտեմ դպրոցը, որ իրագործեմ երազանքս: Որոշումը կայացված էր, և ոչ մի ուժ չէր կարող ինձ ստիպել փոխել այն: Անգամ մայրս, որ կարծում էր, թե լրագրող պետք է դառնամ: Ծիծաղում էի նրա վրա, ձեռքից բռնած` քաշում էի հեռուստացույցի առաջ և, սովետական եթերի «աստղերից» մեկին ցույց տալով, ասում.

«Մայրիկ, դու ուզում ես, որ ես այսպիսի տխմարի մե՞կը դառնամ»: Մայրս անդրդվելի էր, տարիքիս հետ այս թեման ավելի էր լրջացնում: Իսկ ես այդ խոսակցության մեջ մտնում էի միայն նրա հոգու հետ խաղալու համար: Հասկանո՞ւմ ես, որոշումը կայացված էր, որոշումն անբեկանելի էր. ես կդառնամ աշխարհագրության դասատու…

Այստեղ դադար առա` գրապպայի հերթական բաժակը խմելու համար.

- Հետո, Ֆրեդ, տեղի ունեցավ անկանխատեսելին, տեղի ունեցավ ողբերգականը, տեղի ունեցավ այն, ինչ անիմաստ է դարձնում ամեն ինչ. մայրս մահացավ, Ֆրեդ, գլխուղեղի քաղցկեղից: Վերջին անգամ նրան տեսա մահվանից երկու օր առաջ. նա ինձ միայն երկու բառ ասաց, որ ես չեմ կարող քեզ համար թարգմանել: Դա չի թարգմանվում, դա միայն իմ հայրենիքում են մարդիկ իրար ասում: Վերջին վեց ամիսներին մայրս ու ես իմ մասնագիտության հարցը չէինք քննարկել, բնականաբար` վերջին հանդիպմանն էլ այդ մասին խոսք չեղավ: Ավելորդ է ասել, թե նրա մահը ինչպիսի հարված էր ինձ համար, երկար ժամանակ ուշքի չէի գալիս և հարուցում հարազատներիս մտահոգությունը: Իսկ հիմա կռահի՛ր, Ֆրեդ, թե ի՞նչ մասնագիտության տեր եմ ես:

Ֆրեդն ինձ էր նայում.

- Այո, ախպերս, լրագրող եմ: Բայց զարմանալին այն է, որ սիրում եմ իմ այդ տխմար մասնագիտությունը, ինձ չեմ պատկերացնում առանց դրա:» (էջ 53-54):

Անշուշտ, դժվար է վաղ տարիքում ծնող կորցնելը, այն էլ երկար տառապանքներից հետո՝ հաշվի առնելով հիվանդության առանձնահատկությունները: Երբեմն դա անդառնալի հոգեբանական հետևանքներ է ունենում:

Ի՞նչ հետևանքներ կարող էր բերել դա Նիկոլ Փաշինյանի կյանքում:
«- Երբեմն ինձ թվում է, Ֆրեդ, ուրախ եմ, որ մայրս մահացել է...
- Իմ այդ միտքն ինձ էլ է սարսափեցնում, բայց կյանքը և մահը շատ սերտ են կապված: Մայրս ինձ լույս աշխարհ բերեց ոչ թե իմ ծննդյան, այլ իր մահվան օրը: Նա մահացավ, որ ես ապրեմ, ու ես ապրում եմ հանուն նրա հիշատակի...
Ֆրեդն ակնհայտորեն հուզված էր, կարծես ուզում էր հասկանալ իր հետ տեղի ունեցածի իմաստը: Բայց գուցե դրա համար երկար ժամանակ է պետք, գուցե, իրոք, ոչ մի իմաստ էլ չկա, գուցե, իրոք, ամեն ինչ անիմաստ է:»  (էջ 54-55):

Ենթադրում եմ, որ մոր մահվան մեջ իրեն է մեղավոր համարում, ինչը փորձում է կոմպենսացնել մոր ընտրած մասնագիտությամբ, ինչով էլ մոր մահը արդարացնում է: Նա ապրում ու գործում է հանուն մահացած մարդու հիշատակի՝ մահը դարձնելով նշանակալից:

«Մինչ այդ ասեմ, որ ոչ թե վստահ եմ, այլ կասկածում եմ՝ մտծում եմ, որ ամեն մահ ունի իր բացառիկ իմաստը, մատնահետքի նման բացառիկ և չկրկնվող իմաստը:» (էջ 53):

Ուրիշի մահը նրա համար շարժիչ ուժ ունի,  իսկ էկզիստենցիալ դատարկությունը լրացնում է տառապանքով.
«- Տառապի՛ր, Ֆրե՛դ, տառապի՛ր, դա վեհացնում է մարդուն, բայց երբեք թույլ մի՛ տուր, որ անիմաստության զգացումը համակի քեզ,- ասում էի ես նրան ու իմ սեփական պատմությունները պատմում:» (էջ 63):

Նրա հիմնաքարային էմոցիան մեղավորության զգացողությունն է, ըստ նրա «մեղավորության զգացումից զերծ են միայն կովերը»: Չեմ կարող պնդել, որ դա մոր մահվան հետ է կապված, միգուցե ավելի շուտ է եղել, որը ամրապնդվել է մոր մահով: Տատիկի (գրքից երևում է, որ պրակտիկորեն փոխարինել է մորը) մահվան հետ կապված էմոցիաները գալիս են հաստատելու իմ վարկածը:

«- Այո, այո. տատիկս շատ վաղուց ծանր հիվանդ էր, և ես Աստծուն խնդրեցի, որ երկարացնի նրա կյանքը, առողջացնի նրան և ապրեցնի գոնե մինչև 2005 թվականը… -ԵՎ ահա,- շարունակեցի,- երբ «պայմանագրի» ավարտին մնացել էր երեք տարի, նա հիվանդացավ: Կնոջս և երեխաներիս հետ շտապեցի իմ ծննդավայր՝ տատիկիս տեսության: Մեր ներկայությունը նրան աշխուժացրեց, կազդուրեց:

Նա, ճիշտ է, հիվանդ էր, բայց դա նման էր այն սովորական անցողիկ հիվանդություններին: Մենք աշխատանքի էինք և վերադարձանք մայրաքաղաք: Մտածում էի՝ առաջիկա հանգստյան օրերին նորից այցելել նրան: Ամեն օր իհարկե զանգում էի և իմանում, որ վատ չէ:

Պարզվեց՝ առաջիկա ոչ աշխատանքային օրվա համար նախապես պլանավորված խնջույք կա, որ պետք է տեղի ունենար մայրաքաղաքում: Չգիտեմ ինչու, այդ խնջույքին մասնակցելն ինձ կարևոր թվաց: Իհարկե, ոչ այնքան կարևոր, որքան տատիկի առողջությունը, բայց հիմա, ի վերջո, 2005 թվականը չէ:. Սա շատ զորեղ փաստարկ դարձավ իմ համար, և ես չմեկնեցի ծննդավայր, մնացի մայրաքաղաքում, չայցելեցի նրան. խնջույքն էլ շատ լավ անցավ: Ապա տեղի ունեցավ անսպասելին. մայրաքաղաքի իմ բնակարանում հնչած գիշերային զանգը գուժեց նրա մահը... Ես նրան լքեցի ամենադժվար պահին: Գիտեմ, որ նա մինչև վերջին վայրկյանը սպսել է ինձ...

Չկարողացա զսպել արցունքներս: Ֆրաու Էլիզաբեթը բռնեց ձեռքս, նա փորձում էր ինձ մխիթարել.
-Կարծում եմ՝ նա ներել է քեզ,-ասաց նա:
- Բայց ինքս չեմ կարողանում ինձ ներել...
Տարիներով կուտակված արցունքներս հորդում էին գետի նման:»  (էջ 89-91):
Բոլորի համար հասկանալի է՝ տատիկը ծեր էր, հիվանդ և մի օր պիտի մահանար: Դա կարող էր պատահել ցանկացած մի օր, բայց չէ, մեր գրքի հերոսը իր համար տառապանքի աղբյուր է գտել, ինքնամեղադրանքի հիմնավորված պատճառ:

Ահա և մեղավորության զգացողության այլ մտքեր.
«- Բայց ես հանճարեղ ձևակերպեցի. երբ մարդ նայում է որևէ ուրիշ երեխայի, դա սովորական ուրախ զգացողություն է: Երբ սեփական երեխայիդ ես նայում, անկախ նրանից` ուրախ ես, թե տխուր, սիրտդ պարտադիր ճմլվում է, դու քեզ մի տեսակ մեղավոր ես զգում…
- Ինչի՞ համար,- հարցրեց Ֆրեդը:
- Ամեն ինչի, հենց թեկուզ նրա համար, որ չես կարողանում նրան սիրել այնքան, որքան սիրում ես. սա է հայրական զգացումը` մեղքի զգացում և այդ մեղքը քավելու հուսահատ ջանքեր. սա էլ քեզ հայրական սեր: Ու երբեմն այդ սերը վատ է վերջանում:» (էջ 136):

«Ասենք, ի՞նչ է նշանակում որդի լինել. նշանակում է մեղավոր զգալ ծնողներիդ առաջ, եղբայր` մեղավոր զգալ եղբորդ կամ քրոջդ առաջ, ամուսին` մեղավոր զգալ կնոջդ առաջ: Եվ ի վերջո, ի՞նչ է նշանակում լինել մարդ. մեղավոր լինել Աստծո առաջ: Կյանքն էլ այդ մեղավորության զգացումը հաղթահարելու, ապաշխարելու հուսահատ փորձ է. և մարդիկ իրենց առաջին մեղքը քավելու մղումով երբեմն ավելի մեծ մեղքեր են ստիպված լինում գործել,- ընդհանրացրի ես:

Վիկտորը ակնհայտորեն համաձայնվեց ինձ հետ.
- Այո, մեղավորության զգացումից զերծ են միայն կովերը, - ասաց նա:» (էջ 137):

Հաշվի առնելով, որ իրադարձությունները իրականության հետ կապ չունեն, ուստի բոլոր հերոսների միջև երկխոսությունը  նրա ներքին երկխոսության վկայությունն է և իր ասելիքը տեղ հասցնելու լավագույն տարբերակը:
Բավական է՝ նա իր համար սահմանի, որ մեղավոր չէ կամ մի բանաձև գտնի իրեն արդարացնելու ու կդադարի մեղավոր զգալ: Սակայն դա չի նշանակում, որ անմեղսունակ է, սա ուղղակի ցույց է տալիս նրա ինքնարդարացումը:
«- Մեղավոր զգա՞լ, թե՞ մեղավոր լինել,- փորձեց ճշգրտել Ֆրեդը:
- Մի՞թե հնարավոր է մեկն առանց մյուսի,- Վիկտորի փոխարեն պատասխանեցի ես ու շարունակեցի,- հնարավոր չէ մեղավոր չլինել:
- Բայց հնարավոր է մեղավոր չզգալ,- նկատեց Ֆրեդը:
-Դու արդեն խոսում ես անմեղսունակի մասին. միայն անմեղսունակը կարող է իրեն մեղավոր չզգալ: Բայց անմեղսունակը, իսկապես, նաև մեղավոր էլ չէ, որովհետև նա ի վիճակի չէ իրեն մեղավոր զգալ,- պարզաբանեցի ես:»  (էջ 136):

Նա կարծես անում է բաներ կամ գտնում է պատճառներ (գիտակցաբար կամ ենթագիտակցաբար), որ հետո մեղավորության խոր զգացում ունենա ու հետո տառապի ու հետո գտնի դրա մեջ իմաստ ու հետո արդարացնի իրեն:

(Շարունակելի)»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:34
Մեսրոպ Առաքելյան. Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում
«Բալանսավորված քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկը օտարերկրյա ներդրումներն են»,-արձագանքելով Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
13:21
Հրդեհ Չարենցավան քաղաքում
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 15-ին, ժամը 09:41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
13:18
440 բռնագաղթած արդեն ստացել է բնակարանի հավաստագիր, իսկ ապրիլից նարնց աջակցությունն համընդհանուր չի լինի. Նարեկ Մկրտչյան
«Մենք 2023 թվականից հայտարարել էինք, որ ԼՂ-ից բռնագաղթածներին մեր աջակցության ծրագերրը լինելու են կարճաժամկետ, միջնաժամկետ և...
Աղբյուր` Panorama.am
13:09
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար՝ 1․ Թերապևտիկ հիվանդություններ Թոքերի տուբերկուլոզի հոդվածում կատարված...
Աղբյուր` Panorama.am
12:58
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ «2025թ. հունվարի 12-ին...
Աղբյուր` Panorama.am
12:51
Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին կբարձրանա 3-5 աստիճանով
Երևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։...
Աղբյուր` Panorama.am
12:30
Փաշինյան. Հայաստանի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին
«Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային...
Աղբյուր` Panorama.am
12:22
Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին. Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը
«Վերջին օրերի զարգացումները ստիպում են ինձ՝ իմ մտորումներով բաց կիսվել հայրենակիցներիս հետ։ Ես հանդես եմ գալիս որպես մարդ, որն իր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Ոսկանյան. Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը
«Ուղղակի հիշեցնեմ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների պիղծ ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթված հատվածում...
Աղբյուր` Panorama.am
11:52
Կաթնամթերքի դարակաշարերի գունավորում նախատեսող երկու անգամ հետաձգված նախագիծը վերջապես ընդգրկվեց ԱԺ օրակարգ
«Հիմնական նպատակն այն է, որ առևտրի կետերում և առևտուր իրականացնելու վայրերում կաթնամթերքի դարակաշարերը ներկված լինեն կանաչ, եթե մթերքը չի...
Աղբյուր` Panorama.am
11:44
Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, մենք բանակցություններից չենք հրաժարվել. Վահրամ Բալայան
«Մենք բանակցություններից չենք հրաժարվել։ Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, նպատակադրված ուզում էր անպայման իր ունեցվածքից,...
Աղբյուր` Panorama.am
11:30
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին
«ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելու գործում ցուցաբերված շտապողականությունը պարզ է. այս փաստաթղթով...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր 2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման...
Աղբյուր` Panorama.am
11:08
Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան
«Հայաստանի համար ճակատագրական, կասեի' գոյաբանական, որոշումներն ընդունվում են մեկ անձի, կամ մեկ ընտանիքի կողմից»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:06
Լոս Անջելեսում ավերիչ հրդեհներից հայերի բիզնեսներ են տուժել
Լոս Անջելեսում տեղի ունեցած ավերիչ հրդեհներից մեծ թվով հայկական բիզնեսներ են տուժել: «Ամերիկայի ձայնի» տեսանյութում նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Էլինար Վարդանյան. ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է
Երեկ  բարձրացրած հարկերի դեմ բողոքում էին ոսկու շուկայի աշխատակիցները։ Առաջիկայում կտեսնենք բողոքի դուրս եկած նոր խմբեր։ Վստահ եմ, սրանով...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ռոսսելխոզնադզորը Վերին Լարսի անցակետում ստուգել է ավելի քան 10 հազար տոննա ապրանք
2024 թվականի դեկտեմբերին Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչությունը տրանսպորտային միջոցների հսկողություն է...
Աղբյուր` Panorama.am
10:38
Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին
Բաթումիում՝ «Sheraton» հյուրանոցի նախասրահում, գիշերը հարձակվել են նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի»...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հանրապետության 32 հասցեում կբացվի Մարկոս Գրիգորյանի թանգարանը
«Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կբացվի սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա
Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։...
Աղբյուր` Panorama.am
10:18
Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր
Մանկական ճարպակալումը լուրջ գլոբալ առողջապահական խնդիր է, նրա տարածվածությունը աճում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Ըստ ԱՀԿ...
Աղբյուր` Panorama.am
10:11
ՔԿ. Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր
2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում...
Աղբյուր` Panorama.am
09:56
Քաղաքագետ. Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային
«Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային»,-գրում է քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Իրանը միջուկային զենք չի ստեղծում և հարձակման դեպքում պատրաստ է պատասխանել ԱՄՆ-իմ և Իսրայելին. Փեզեշկիան
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման դեպքում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
09:41
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը
Քննիչները Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալել են ժամանակավորապես կասեցված, բայց գործող նախագահ Յուն Սեոկ-Յոլին՝...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հունվարի 15-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. Առայժմ փոխարինող չեն գտնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին փոխարինող առայժմ չեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}