Քնկոտություն և անհարմարություն կզգացվի եղանակի կտրուկ փոփոխության ժամանակ
Հնարավոր է քնկոտություն և անհարմարություն նկատվի եղանակի կտրուկ փոփոխության ժամանակ: «ՌԻԱ նովոստի»-ին այդ մասին ասել է Մոսկվայի Առողջության դեպարտամենտի մեծահասակների առաջնային առողջության գլխավոր մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը:
Ընթացիկ ձմռանը Մոսկվայում բազմիցս նկատվել են ջերմաստիճանի տատանումներ, երբ սնդիկի սյունը իջել է մինչև 20 աստիճան սառնամանիքի և մի քանի օր անց Մոսկվայում հալոցք է սկսվել:
Մասնավորապես, ինչպես ,«ՌԻԱ նովոստի»-ին ասել է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար աշխատակից Եվգենի Տիշկովեցը, տաքացումից հետո ձմեռը կրկին սկսում է վերականգնվել և հանգստյան օրերին Մոսկվայում գիշերը կհասնի -10-ի, իսկ ցերեկը -6-ի:
«Համեմատաբար առողջ շատ մարդիկ անհարմարություն կզգան եղանակի կտրուկ փոխության պատճառով: Նրանք կարող են քնկոտություն և շնչահեղձություն զգալ, կամ, ընդհակառակը, գրգռվածություն և անհանգստություն, գլխացավեր, սրտխառնոց, թուլություն, սրտի բաբախման հաճախակիացում»,- ասել է Տյաժելնիկովը:
Ըստ նրա՝ ջերմաստիճանի նման տատանումները խթանում են քրոնիկական հիվանդությունների սրացմանը: «Եղանակի ամենասուր փոփոխությունը զգում են ցածր արյան ճնշում ունեցող մարդիկ, ինչպես նաև քրոնիկորեն բարձր արյան ճնշում ունեցող մարդիկ, սրտանոթային այլ հիվանդություններով, շնչառական, հենաշարժողական, համակարգի հիվանդություններով տառապողները»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա