Աշոտյան. Ռուսաստանի ապակայունացումը Հայաստանի համար հղի է կործանարար հետևանքներով
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ռուսաստանի ներքաղաքական զարգացումներին ու Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցությանը.
«Կարճ՝ Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակի մասին։
Ռազմավարական դաշնակցի ներսում ցանկացած ապակայունացում Հայաստանի համար հղի է կործանարար հետևանքներով։ Հիշեք 1917-ի հեղափոխությունը ու դրան հետևած ռուսական զորքի դուրս բերումը տարածաշրջանից։
Հատկապես այսօրվա վիճակում, երբ Արցախից մնացած հատվածի գոյությունը ևՀայաստանի ներկա հարաբերական անվտանգությունը բացառապես ռուսական գործոնի արդյունք են, Ռուսաստանի ամրությունն ու կանխատեսելիությունը օրհասական են դառնում մեզ համար։
Մի մոռացեք նաև, որ նման հսկա պետություններում լարվածությունը բերում է նաևաշխարհաքաղաքական փոթորիկների, որոնցում մենք Հարավային Կովկասում բացարձակ շահագրգիռ չենք։
Թե ինչ է լինում պետությունների հետ փողոցային իշխանազավթման դեպքում, մեզ, հայերիս, այլևս պետք չէ բացատրել։ Իսկ Նավալնիի հայատյաց հայտարարությունների մասին էլ չհիշեցնեմ։
Ամուր ու ազդեցիկ Ռուսաստանը մեր կենսական անհրաժեշտությունն է»։
Կարճ՝ Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակի մասին։ Ռազմավարական դաշնակցի ներսում ցանկացած ապակայունացում Հայաստանի համար...
Опубликовано Armen Ashotyan Воскресенье, 31 января 2021 г.