Mediaport. Հայկ Մարությանին հարևանների ձեռքից հասցրել է փախցնել Արսեն Բաբայանը
Mediaport-ի տեղեկություններով՝ այսօր միջադեպ է եղել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շենքի բակում:
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, որը նաև Մարությանի հարևանն է, նկարել էր իրենց շենք տանող սառցակալած ճանապարհը՝ ամոթանք տալով Մարությանին:
«Մարությանն այդ լուսանկարի հրապարակումից հետո անձամբ է բահը վերցրել ձեռքn ու իջել բակը մաքրելու: Հարևանները, տեսնելով քաղաքապետի հերթական շոուն, իջել են բակ և հայհոյանքերի տարափ հնչեցրել Հայկ Մարությանի հասցեին:
Երբ նա փորձել է պատասխան հայհոյանք տալ, հարևաններից մի քանիսը սկսել են քաշքշել, մեկն էլ բռունցքով հարվածել է նրա դեմքին:
Ականատեսների վկայությամբ՝ Հայկ Մարությանին հարևանների ձեռքից հասցրել է փախցնել Արսեն Բաբայանը, տուն է տարել այդպիսով՝ հանդարտեցնելով լարված վիճակը»,-գրել է Թելագրամի ալիքը։
Aysor.am-ի հետ զրույցում Արսեն Բաբայանն ասել է, որ կենցաղային շատ տհաճ միջադեպ է եղել, որի մասին չի ցանկանում խոսել:
«Ավելացնելու բան չունեմ», - ասել է նա:
Հիշեցնենք, որ այսօր ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած լուսանկարին կից գրել էր.
«Hayk Marutyan, սա քո և իմ տուն տանող ճանապարհն է: Քաղաքի չերևացող մասերից մեկը: Ոչ ես եմ տնտեսվարող, ոչ էլ դու իրավունք ունես տնտեսվարող լինել: Բայց դու, ասում են, մեր մայրաքաղաքի քաղաքապետն ես: Հիմա ես ի՞նչ անեմ: Գամ ձեր տուն ու վրեդ մունա՞թ գամ, որ սենց անբանի մեկն ես: Թե՞ գույքահարկ ու այլ պարտադիր վճարներ անելուցս հետո մի բահ վերցնեմ ու իջնեմ մաքրեմ քո և իմ տան ճանապարհը:
Տղա ջան, դու դերասա՞ն ես, թե քաղաքապետ»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան