Քաղաքական 13:04 31/01/2021 Հայաստան

Հայկ Փայտյան. Ռոմանոս Պետրոսյանի կինը, քենին, եղբոր կինն են դպրոցների տնօրեններ ընտրում

«Ազգային օրակարգ» կուսակցութան մամուլի բաժինը տարածել է կուսակցության անդամ  Հայկ Փայտյանի հոդվածը Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ մարզի դպրոցների
կառավարման խորհուրդները վերահսկելու քայլերի վերաբերյալ: Հոդվածին հեղինակը կցել է նաև փաստաթղթեր։ Հոդվածը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Ռոմանոս Պետրոսյանի կինը, քենին, եղբոր կինն են դպրոցների տնօրեններ ընտրում

2020թ. հունվարի 22-ին Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ  դպրոցում տեղի ունեցան գործադիր տնօրենի ընտրություններ: Թեկնածուները երկուսն էին՝ գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանը և նույն քաղաքի թիվ 10 հիմնական դպրոցի ուսուցչուհի Քարմիլե Առաքելյանը: Հանրակրթական դպրոցի տնօրենին ընտրում է կառավարման խորհուրդը, որը բաղկացած է 8 անդամից՝ 2-ը մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչներ, 2-ը՝ ծնողական խորհրդի, ավագ դպրոցների պարագայում 3-ը՝ ԿԳՄՍ ներկայացուցիչներ և մեկը՝ մարզպետարանից:

Հիմնական դպրոցների դեպքում մանկավարժական և ծնողական խորհուրդների ներկայացուցիչների թիվը նույնն է, սակայն ի տարբերություն ավագ դպրոցի մյուս 4-ից երեքը արդեն ներկայացնում են մարզպետարանը, իսկ մեկը՝ համայնքը: Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրենի ընտրությունների ժամանակ խորհուրդի ձայները բաշխվեցին հավասար՝ 4/4: Այս դեպքում, ըստ գործող կարգի, վերջնական որոշումը կայացնում է նախարարը:

Թեկնածուներից Քարմիլե Առաքելյանը Կոտայքի նախկին մարզպետ, այժմ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հովանավորյալն է, իսկ կառավարման խորհրդի այն 4 անդամը, ովքեր ներկայացնում են ԿԳՄՍ-ն ու մարզպետարանը, Ռոմանոսի ազգականներն են, մարզպետարանի  աշխատակիցները կամ էլ Պետրոսյանի ջանքերով տարբեր պետական հաստիքներում տեղավորված անձիք: Այլ խոսքով՝ այդ մարդիկ իրենց ընտրությունը կատարել են ելնելով ոչ թե դպրոցի զարգացման ծրագրից  կամ կատարված աշխատանքների գնահատականից, այլ պարզապես քաղաքական պատվեր են կատարել:

Սակայն սա դեռ ամենը չէ: Ռոմանոսի սույն ձեռագիրը երևացել է ոչ միայն այս, այլև մարզի մի շարք այլ, այդ թվում նաև նույն քաղաքի թիվ 2-րդ հիմնական դպրոցում, որի նախկին տնօրենը դատական հայց է ներկայացրել Ռոմանոսի դեմ: Ռոմանոս Պետրոսյանի մտերիմներն են Կոտայքի Բալահովիտ, Ակունք, Վերին Պտղնի համայնքերի, Հրազդան քաղաքի դպրոցների կառավարման խորհուրդներում: Զավեշտն այն է, որ միևնույն մարդիկ միաժամանակ ընդգրկված են մի քանի դպրոցների կառավարման խորհուրդներում: Այդ մարդկանցից մեկը օրինակ Ռոմանոսի կինն է՝ Արմինե Պետրոսյանը, ով ընդգրկված է Աբովյան քաղաքի թիվ 2, 7,  10 հիմնական և թիվ 4 ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում: Լուրեր կան, որ այս տիկինը, տարբեր տեղերում բացահայտ հայտարարում է, որ թիվ 1 ավագ դպրոցի տնօրենի հարցը արդեն իրենք որոշել են և ինչքան ուզում են՝ թող բողոքեն, միևնույն է, բան չի փոխվելու: Հիշեցնենք, որ սույն դպրոցի մանկավարժներն, աշակերտներն ու ծնողները ընտրություններից հետո եկել էին ԿԳՄՍ շենքի դիմաց, պնդել, որ իրենք չեն ցանկանում աշխատել Ռոմանոսի դրածոյի հետ: 

Ռոմանոսի մյուս «վստահելին» դպրոցների կառավարման խորհուրդներում, մարզպետի պաշտոնում իր նախկին օգնական Անի Չիլինգարյանն է, ով ընդգրկած է Աբովյանի թիվ 1 ավագ և թիվ 7 հիմնական դպրոցների կառավարման խորհուրդներում: Հաջորդը այս ցուցակում Մայրանուշ Նավոյանն է, ով Ռոմանոսի եղբոր կինն է, նա էլ  ընդգրկված է Աբովյանի թիվ 1, թիվ 4 , թիվ 6 ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում: Մյուսը Ռոմանոսի քենի Անի Հակոբյանը է, ով նույնպես ընդգրկված է Աբովյանի թիվ 1, 4 և 6 ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում: Վերոնշյալ դպրոցների կառավարման խորհուրդների կազմում է նաև Մելինե Գասպարյանը, ով Կոտայքի մարզպետարանում է աշխատում եւ Ռոմանոսի կադրերից է:

Ռոմանոսը դպրոցների կառավարման խորհուրդները յուրայիններով է լցրել ոչ միայն Աբովյանում: Նույն պատկերն է Չարենցավան, Նոր Հաճն, Հրազդան քաղաքներում և այլ համայնքներում: Մինչդեռ մարզպետ նշանակվելիս Ռոմանոսը հայտարարում էր, որ մարզը դարձնելու է էտալոն, որ ինքը և իր քաղաքական թիմը նոր արժեհամակարգ և քաղաքական մշակույթ են բերում և անընդհատ պատեհ-անպատեհ առիթներով նախկին տնօրեններին, ինչպես նաև ուսուցիչներին մեղադրում էր են նախկին արժեհամակարգ կրելու մեջ: Դպրոցների կառավարման գործը յուրայիններին տա՞լն է նոր քաղաքական մշակույթը:

Պարզ է  մեկ բան, որ իշխանությունները ոչ միայն չեն հրաժարվել դպրոցները կուսակցականացնելու գործելաոճից, այլև այն ավելի են կատարելագործել ու առաջիկա հնարավոր արտահերթ ընտրություններում ձայներ ապահովելու համար ամեն բան անում են դպրոցները իրենց տոտալ վերահսկողության տակ գցելու համար:

Հայկ Փայտյան

Հ.Գ. Հրապարակում ենք մեր ձեռքն տակ եղած փաստաթղթերի կրկնօրինակները: Սրանք ասվածի ապացույցն են»։













 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:18
Բելառուսում ապրող հայ բլոգեր Բելլա Բաբախանյանն Հայաստանում է
«Դեռ ուշքի չեմ եկել, երբ ինքնաթիռում էի, ասում էի, մինչև Հայաստանի հողի վրա չիջնեմ, չեմ հավատա»,- «Զվարթնոց»...
Աղբյուր` Panorama.am
22:54
Թրամփը հնարավոր է համարել ուկրաինական հակամարտության կարգավորումն առաջիկա շաբաթների ընթացքում, այլապես կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am
22:38
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվում պահվող ռազմագերիների խնդիրը
ՀՀ ԱԳ-ից հայտնում են, որ  Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։...
Աղբյուր` Panorama.am
22:33
Ավանից Շրջանային մեկ ժամ կիլկիի ու շպրոտի մեջ ներքին փիլիսոփայական բանավեճից հետո, կանգառում դուրս եմ թռչում ավտոբուսից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Առավոտյան ուշանում եմ և վերլակում անհանգիստ մտածում, որ հակառակի պես աննորմալ ցրտի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
22:16
«Ֆլայ Արնա»-ն սնանկ է ճանաչվել
Հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, սնանկ է ճանաչվել...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել հակառուսական բանաձևին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 93 երկիր, 18 դեմ և 65 ձեռնպահ ձայներով Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել: ԱՄՆ-ը դեմ է քվեարկել,...
Աղբյուր` Panorama.am
21:23
Խոշոր ավտովթար «Mercedes»-ի ու «Volkswagen Golf»-ի մասնակցությամբ, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Փետրվարի 24-ին, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 53-ամյա Ռուբեն Ո․-ի...
Աղբյուր` Panorama.am
20:59
Մինչև վերջին պահն էլ մարտունեցիները մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց սահմանագիծը․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2021 թվականն էր, Արցախի Մարտունու շրջան էի գնացել:...
Աղբյուր` Panorama.am
20:54
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
20:44
Թաքուն ընթացակարգով կառավարությունը պատրաստվում է «Լիդիան Արմենիա»-ին հայկական բանկերի միջոցով 150 մլն դոլարի վարկ տալ․ Թեհմինե Ենոքյան
Բնապահպան, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը գրել է․ «Առանց կառավարության նիստի թաքուն ընթացակարգով...
Աղբյուր` Panorama.am
20:32
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:26
Այսօրվա դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի շուրջ 3800 ԱՄՆ դոլար պետական պարտք ունի․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական  պարտք և հարկային տեռոր ! Օրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Վաղը կշարունակվեն «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վաղը՝ փետրվարի 25-ին ժամը 13:30-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նկատելիորեն նվազում է
Գերմանիայի ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն՝ ադրբեջանական հարձակումների թիրախում
Monument Watch-ն ահազանգում է․ «2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}