Անհետ կորած 15-ամյա տղային մահացած են գտել
Հունվարի 31-ին, 11։44-ին անհետ կորած 15-ամյա տղայի որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ փրկարարները Հրազդանի կիրճում հայտնաբերել են Հ․ Ն․-ի դին։
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Պրինցես Մարիաննա» ռեստորանի մոտակայքում, երեխա է կորել․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ Կենտրոնական բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Հրաչյա Ներսիսյանը։
Տարածված տեղեկությունների համաձայն, Հրաչյան Hermitage և Baldinini խանութների ցանցի սեփականատիրոջ որդին է։ Սովորում է Երևանի էիվ 78 դպրոցում։ Նրան ճանաչողները բնութագրում են պարզ, հանգիստ պատանի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին