Արշակ Զաքարյանն ազատ արձակվեց
«Արշակ Զաքարյանը ձերբակալումից ազատ արձակվեց, կալանավորումը մերժվեց»։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկությունը հրապարակել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականով հանրահավաքի 5 մասնակիցներ ձերբակալվել էին։
ՔԿ-ից հայտնել էին, որ հունվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված հավաքի ընթացքում, մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ է արվել:
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձ) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով»,-հայտնել էին ՔԿ-ից։